Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Էլիան Շահվայնին, տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին, տնտեսական անվտանգության մասնագետ Ալին Դեսարզինին, Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության առողջապահության ոլորտի ներկայացուցիչ Կարինե Թորոսյանին և կրթության հասանելիության մասնագետ Մանուկ Խաչատրյանին: Այս մասին տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։

«Գեղարքունիքի մարզպետը հյուրերին ներկայացրել է մարզի սահմանամերձ բնակավայրերի վիճակը անվտանգության, կրթական, նախակրթական, առողջապահական, սոցիալ-տնտեսական և այլ ոլորտներում, ՀՀ կառավարության և Գեղարքունիքի մարզպետարանի կողմից նշված բնակավայրերում իրականացվող աշխատանքները:

«Առաջնորդվելով պետություն-համայնք համագործակցությամբ սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու գործընթացով` մեր առաջնահերթ նպատակն է կարևորագույն ծրագրերը հասցնել սահմանամերձ բնակավայրեր և ավելի մեծ թվով գումարներ ուղղել նշված բնակավայրերի սոցիալական վիճակի բարելավմանը»,- նշել է Գեղարքունիքի մարզպետը:

ԿԽՄԿ ներկայացուցիչը Գեղարքունիքի մարզպետին ներկայացրել է ԿԽՄԿ-ի կողմից 2020 թվականի արցախյան հակամարտության հետևանքով Վարդենիսի տարածաշրջանի սահմանամերձ բնակավայրերում իրականացրած աշխատանքներն ու ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, որոնք ընդգրկում էին պաշտպանության, առողջապահության, կրթության և տնտեսական անվտանգության ոլորտները:

«Սահմանամերձ բնակավայրերում անվտանգության ապահովման խնդիրներից ելնելով` մենք առաջին հերթին ցուցաբերել ենք մարդասիրական օգնություն` տնտեսություններին տրամադրելով սնունդ: Սահմանամերձ բնակավայրերի դպրոցներին աջակցել ենք հեռավար կրթության հասանելիության ապահովման, պաշտպանական միջոցառումների իրականացման, սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման, առաջին և անհետաձգելի բուժօգնության տրամադրման կազմակերպման ուղղությամբ: Տնտեսական անվտանգության նկատառումներից ելնելով` իրենց բնակարաններում տեղահանվածներին հյուրընկալած գեղարքունիքցի 210 ընտանիքների տրամադրել ենք դրամական աջակցություն, իսկ սահմանամերձ 6 համայնքների 409 տնտեսությունների՝ 280 հազար դրամ աջակցություն՝ անասնակեր և վառելիք ձեռք բերելու համար»,- նշել են ԿԽՄԿ ներկայացուցիչները:

Կողմերը քննարկել են նաև առաջիկա համատեղ անելիքները, որոնք ուղղված են Գեղարքունիքի սահմանամերձ համայնքներում բնակվող քաղաքացիական բնակչության կարիքների արձագանքմանը:

«Մենք նախատեսում ենք անհրաժեշտության դեպքում շարունակական դարձնել սահմանամերձ բնակավայրերում կրթության և առողջապահության ոլորտներում իրականացված ծրագրերը, ստեղծել հոգեբանական կենտրոն և տեղաբնակների համար իրականացնել սոցիալ- հոգեբանական ծրագիր, աջակցել վերականգնողական կենտրոնների ստեղծմանը, օժանդակել տնտեսություններին պաշտպանության, դաշտավարական և գյուղատնտեսական ծրագրերում, իսկ Մեծ Մասրիկ բնակավայրում իրականացնել կապտաժների վերանորոգման ծրագիր: Նախատեսել ենք այս տարի սահմանամերձ բնակավայրերի համար իրականացնել ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված երկարատև երկու ծրագիր, որի համար ակնկալում ենք մարզպետարանի, համայնքների և բնակավայրերի ղեկավարների աջակցությունը»,- հավելել է Էլիան Շահվայնը:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը բարձր գնահատելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով մարզի սահմանամերձ բնակավայրերում իրականացրած մարդասիրական ծրագրերը՝ հավաստիացրել է, որ Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստակամ է իր ուժերի և լիազորությունների ներածին չափով աջակցել կոմիտեին՝ նոր նախաձեռնությունների իրականացման հարցում:

Կողմերը շնորհակալություն են հայտնեցին միմյանց՝ արդյունավետ քննարկման համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում