Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հստակեցնում է Գյումրիում կառուցվող 36 բնակարանների շահառուների ցուցակը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հստակեցնում է Գյումրիի «Մուշ» թաղամասում կառուցած բնակարանների հավանական շահառուների ցուցակը։ Մասնագիտական խմբերն այժմ ուսումնասիրում են բնակարանի կարիք ունեցող հարյուրավոր ընտանիքներից ստացված դիմումները։

«Մուշ» 2/2-ում կառուցված երկու շենքերն իրենց արտաքին տեսքով ու հարկայնությամբ տարբերվում են հարակից քառահարկ բնակելիներից: Մարզի հանքերի դեղին ու կարմիր տուֆերով են երեսապատված։ Երկու բնակելիների կառուցումը մոտ մեկ տարի առաջ էր սկսվել: Շինարարը աշխատանքների մոտ 80 տոկոսն ավարտին է հասցրել, տարեվերջից շինարարությունում դադար է։

«Աշխատանքները դադարեցրել ենք դեկտեմբերի 20-ից, արդեն հիմնականում մնացել էր թաց պրոցեսներն անելու ծեփամածիկի, որը սառելու դեպքում անորակ աշխատանք էինք ստանալու։ Դրա համար դադարեցրինք, կվերսկսենք մոտավորապես էս ամսի 15-20-ից, երբ որ ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի պլյուս 4-5 աստիճան»,-ասում է «Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ աշխատանքների ղեկավար Գագիկ Մանուկյանը։

Վեց հարկանի շենքեր են, յուրաքանչյուրի մակերեսը մոտ 1800 քմ է, ամեն հարկում չորս բնակարան է լինելու: 36 բնակարանները մասնակի կահավորված են հանձնելու շահառուներին, որը նախատեսում են ամռանը։

Որպես սոցիալական բնակարաններ, ընտանիքներին կտրվեն որոշակի պայմաններով, դրանից մեկն էլ հետևյալն է՝ սեփականաշնորհելու իրավունք կստանան 10 տարի անընդմեջ բնակվելուց հետո միայն: Հիմնադրամն այժմ հստակեցնում է շահառու ընտանիքների շրջանակը: 270 դիմումատուներից 36-ին ընտրելու են հիմնադրամի մասնագիտական խմբերը։

«Մի մասին այցելություններ եղել են, բոլոր դիմումատուների հետ հեռախոսով հարցազրույցներ են ունեցել մեր աշխատակիցները։ Բնականաբար, ստուգելու ենք՝ ունեն արդյոք դիմումատուները այլ սեփականություն, թե ոչ Հայաստանում, որովհետև նման փորձ էլ կա, երբ տարբեր տեղերում մարդիկ դիմել են բնակարանային խնդիրների համար, հետո պարզվել է, որ էդ շահառուները կամ սեփականության իրավունքով հողատարածք են ունեցել, կամ այլ տեղերում բնակարան են ունեցել, կամ անշարժ գույք են ունեցել, ուստի բոլոր ռիսկերը պետք է նվազեցնել»,-Shantnews.am-ի հետ զրույցում նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

Հիմնադրամի տնօրենը մատնանշում է՝ շահառու ընտանիքների ընտրության հարցում օգտվում են նաև քաղաքապետարանի և մարզպետարանի տրամադրած ցուցակներից, ընտանիքում երկու և ավելի անչափահաս երեխաներ ունենալը, անցած 33 տարիների ընթացքում երբևէ բնակարան ստացած չլինելը հիմնական պայմաններն են։ Երկու շենքերից բնակարաններ կհատկացվեն 44 օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին ևս:

Վեց հարկանի երկու շենքերը բնակեցնելուն զուգահեռ, ամռանը նույն տարածքում կմեկնարկի ևս երկու նոր բազմաբնակելիի իշինարարություն և դարձյալ բարձրահարկ, շենքերը լինելու են յոթ հարկանի՝ ընդհանուրը 60 բնակարանով և հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց բնակության ու ազատ տեղաշարժի համար:

«Այդ ցուցակներն էլ ունենք, թե Գյումրիում քանի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիք կա, և որոնք ապրում են դոմիկներում և ունեն բնակարանի կարիք։ Առաջնահերթությունը այդ երկու շենքերում կտրվի հաշմանդամություն ունեցող անձանց, իսկ մնացած բնակարանները կբաշխվեն հենց այն շահառուներին, ովքեր վեց հարկանի շենքերի ցուցակներից դուրս կմնան»,- նշել է Հայկակ Արշամյանը։

Շինանյութի թանկացման և նոր ու հատուկ տեխնիկական նորմերով կառուցման պարագայում շենքերի ինքնարժեքը կլինի ավելի բարձր, նախնական գնահատումներով շինարարությունը կարժենա մեկ միլիարդ դրամ։ Կառուցված և հետագայում կառուցվելիք շենքերն ունեն բարձր սեյսմակայունություն, մասնագիտական եզրակացությունների հիման վրա է, որ թույլատրվել է երկրաշարժից 33 տարի անց Գյումրիում կառուցել 4 հարկից բարձր շենքեր:

Վեց և յոթ հարկանի շենքերի թեք հորինվածքով կառուցված տանիքներին կտեղադրվեն նաև արևային մարտկոցներ, որից ստացված էներգիայի հիմնական սպառողները կլինեն սոցիալական բնակարանների շահառուները: Թաղամասը կունենա նաև արհեստանոցներ, որտեղ բնակիչները կզբաղվեն արհեստով ու արվեստով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում