❗️Արցախի ՊԲ զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր Գ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել։
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ վերջինս պատերազմի ժամանակ փախել է ԳԱԶ 33081 մակնիշի մեքենայով՝ թողնելով իրեն վստահված կրակային դիրքն ու զինծառայողներին:
Նշվածը տեղի է ունեցել Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում գտնվող «Ջուվառլու» կոչվող տեղամասում: Հրամանատարի փախուստի հետևանքով զոհվել է նույն դիվիզիոնի 1-ին մարտկոցի թվով 20 զինծառայող: