Փետրվարի 11-ին 5,6 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Ինդոնեզիայի Պապուայի նահանգի ափերի մոտ: Այդ մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ Էպիկենտրոնը գտնվել Է Ջայափուրա քաղաքից (բնակչությունը՝ շուրջ 134 հազար մարդ)՝ Պապուայի նահանգի վարչական կենտրոնից, 383 կիլոմետր դեպի արեւելք: Օջախն ընկած Է եղել 79 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի կամ հնարավոր ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: