Thursday, 25 04 2024
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի

Հայաստան-ՀԱՊԿ. ուշագրավ զրույց տեսական ու պրակտիկ ռիսկերի շերտերով

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության հեռախոսազրույցի ընթացքում դիտարկվել է հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը և Հայաստանի ԱԽ քարտուղարը նշել է 1991 թվականի ՀԱՊԿ համաձայնագիրը, որով արձանագրվում է հայ-ադրբեջանական գոյություն ունեցող սահմանը:

Ըստ Գրիգորյանի, համաձայնագիրը վավերացրել են թե Հայաստանը, թե Ադրբեջանը: Ըստ տեղեկության, քննարկվել է նաև ՀԱՊԿ Հայաստանի նախագահության հետ կապված  հարցեր: Արմեն Գրիգորյանի և Զասի հեռախոսազրույցը տեղի է ունենում թե մեկի, թե մյուսի բավականին ուշագրավ հայտարարություններից հետո, և իհարկե բավականին բարդ և պարված աշխարհաքաղաքական ժամանակաշրջանում, որի «էպիկենտրոնային» գոտին Ուկրաինան է, բայց «ցնցումները» կարող են զգացվել շատ հեռու, ընդհուպ Կովկասի իրավիճակի վրա: Ստանիսլավ Զասը Ռուսաստանում Վալդայ միջազգային փորձագիտական ակումբում տեղի ունեցած քննարկմանը նշել էր, որ Հայաստանի դիմումի դեպքում ՀԱՊԿ-ը կցուցաբերի ռազմական օգնություն:

Միևնույն ժամանակ, Զասը հայտարարել էր նաև, որ ՆԱՏՕ դեպի Արևելք ընդլայնումը ռիսկեր է ստեղծում ՀԱՊԿ գոտու համար: Այդ հայտարարությունը անհանգստացնող է այն իմաստով, որ կարող է դիտարկվել ՆԱՏՕ-ՀԱՊԿ դիմակայության շարունակության տեսքով: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը կարող է ոչ միայն ֆորմալ, այլ նաև դե ֆակտո, իրական քաղաքական ռեժիմում կանգնել այդ դիմակայության մեջ ներքաշվելու վտանգի առաջ: Այդ համատեքստում կարևոր էր Հայաստանի ԱԽ քարտուարի նախօրեին արած հայտարարությունը, որ Հայաստանի օրակարգում չկա միութենական պետության հարց և օրակարգում Հայաստանի սուվերենությունն է: Տողատակում թերևս հնարավոր է արձանագրել, որ Երևանը դեմ է ՆԱՏՕ-ՀԱՊԿ հակադիր դիտարկումների մեջ ներքաշվելուն:

Գրիգորյան-Զաս զրույցի համատեքստում կա սակայն թերևս ևս մի շերտ, որ արժանի է ուշադրության: Ադրբեջանը վերջին օրերին առնվազն երկու տեղեկություն է տարածել իբրև թե Հայաստանի սահմանին ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին: Հայաստանի ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունները: Արդյո՞ք Բաքվի այդ տեղեկատվական սադրանքի նպատակն է Հայաստանի սահմանի հանդեպ որևէ ռազմական սադրանքի նախապատրաստումը: Այդ համատեքստում էլ ուշագրավ է, որ Հայաստանի ԱԽ քարտուղարի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի զրույցում շոշափվել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը: Վերջին օրերին Բաքուն մի քանի հայտարարություն արեց սահմանազատման և սահմանագծման գործընթացը սկսելու անհրաժեշտության մասին, ասելով, թե կողմ է այդ գործընթացը առանց նախապայմանի արագ սկսելուն: Երևանը հայտարարում է, որ չունի այդ գործընթացին առնչվող որևէ նախապայման:

Միաժամանակ, Հայաստանի դիրքորոշումը հայտնի է՝ երկուստեք զորքի հայելային հետքաշում, որը կստեղծի սահմանագծման և սահմանազատման գործընթացը առանց ռազմական սադրանի ռիսկերի անցկացնելու նախադրյալ: Բաքուն համաձայն չէ դրան, բայց միևնույն ժամանակ չենք կարող բացառել, որ ի վերջո այդ տարբերակին գալու համար փորձի Հայաստանի սահմանի որևէ հնարավոր հատվածում գալ առաջ, հետո այսպես ասած «զրոյական խաղադրույքի» տրամաբանությամբ «հետ քաշվելու» համար, ինչի հանրագումարում կարող է ստացվել, որ դե ֆակտո հետ է քաշվել միայն Հայաստանը: Հնարավո՞ր, թե՞ ավելի տեսական ու երևակայական է այդ սցենարը, բարդ է ասել, սակայն Հայաստանի ԱԽ քարտուղարի և ՀԱՊԿ ԳՔ զրույցում սահմանային իրավիճակի դիտարկումը հուշում է, որ այստեղ այդուհանդերձ կան մտահոգություններ: Կունենա՞ զրույցը այդ իմաստով կանխարգելիչ նշանակություն, ազդելով Ադրբեջանի որևէ սադրանքի մտադրության վրա: Միևնույն ժամանակ, իրավիճակն իհարկե ունի նաև բավականին լայն համատեքստ հենց ուկրաինական իրադարձությունների բերումով: Այդ առումով, անկախ իհարկե հայ-ադրբեջանական սահմանում սադրանքների պրակտիկ վտանգի առկայությունից կամ աստիճանից, եթե Ուկրաինայի ուղղությամբ Ռուսաստանը մտադիր է ավելացնել խաղի ինտենսիվությունն ու անգամ մոտենալ ռազմական սցենարի գործադրման հավանական որոշման, ապա Կովկասում, այլ կերպ ասած թիկունքում կայունություն ապահովելը ՌԴ համար դառնում է կարևոր խնդիր և այստեղ գուցե Զաս-Գրիգորյան հեռախոսազրույցն ունի այդ գործին ուղղված «պրոֆիլակտիկ» նշանակություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում