Saturday, 20 04 2024
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»

Եթե զորքերը հայելային հետ քաշվեն, Շուռնուխը կդառնա անբնակելի գոտի․ առաջարկվող սահմանազատումը չի բխում մեր շահերից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քարտեզագետ և աշխարհագրագետ Ռուբեն Գալիչյանը

 -Պարոն Գալիչյան, Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մանրամասնել է, թե ինչ է ենթադրում զորքերի հայելային հետքաշումը: Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս ԽՍՀՄ շրջանից սկսած գոյություն ունի սահման, որը դելիմիտացիայի է ենթարկվել, իսկ 1991-ին ԱՊՀ ստեղծման համաձայնագրով դա վավերացվել է թե Հայաստանի, թե Ադրբեջանի խորհրդարանի կողմից և այդ սասհմանները ճանաչվել են: Ի՞նչ կարող ենք ակնկալել հայկական կողմի այս առաջարկներից, որքանով է հայկական կողմի շահերից բխում այս տարբերակը:

-Նախ ասեմ, որ դեռևս 1973 թվականին երկու կողմերը ստորագրել են ու ճանաչել այդ սահմանները:  Իսկ այս տարբերակը չի բխում հայկական կողմի շահերից, քանի որ դա լինում է Խորհրդային Միության որոշած սահմանները, ըստ որոնց անկլավներ ենք տվել Ադրբեջանին և Հայաստանի տարածքից շուրջ 1500 քառակուսի կմ տրվել  է Ադրբեջանին՝ Կարմիր Քրդստան հիմնելու նպատակով, որը չեղարկվեց, բայց հողերը մեզ չվերադարձվեցին: Ճիշտ տարբերակը 1920 թվականից մինչև 1926 թվականը եղած խորհրդային քարտեզներն են, որտեղ Հայաստանում ադրբեջանական անկլավներ չկան, Ալ լճերը ամբողջությամբ մերն են, Շուռնուխի շրջանի այն տարածքը, որ այսօր ճանապարհը Ադրբեջան է մտնում ու դուրս գալիս, դա ևս  Հայաստանի տարածքում էր գտնվում: Այդ քարտեզը հավանաբար, այն է, որ նախագահ Պուտինը ամսիներ առաջ հայտարարեց, որ սահմանագծմանը Ռուսաստանն անպայման պետք է ներկա լինի, քանի որ մենք ունենք 1920-ականների քարտեզներ, որոնք  ոչ ոք չունի: Նա ճիշտ է ասում, ոչ ոք այդ քարտեզը չունի: Իրենք այդ սահմանը գծել են և ոչ ոքի չեն տվել, ոչ Ադրբեջանին, ոչ մեզ: Մենք պետք է պահանջենք, ունենանք այդ քարտեզները, որ իմանանք ու դրա հիման վրա սկսենք բանակցել, ոչ թե ընդունենք, որ այդ 1500 քառակուսի կիլոմետրը ժամանակին, որ տրվել է Ադրբեջանին, պետք է իրենը լինի:

-Նշվում է, որ այդ դեպքում որոշ գյուղեր անպաշտպան կմնան: Այս մասով դուք ունե՞ք դիտարկումներ:

-Անպաշտպան են այն առումով, որ Շուռնուխի մի փոքր մասը մնում է Ադրբեջանի տարածքում: Մնացածի ռումով, բոլոր այն տարածքները, որոնք խորհրդային տարիներին ադրբեջանական էին, կմնան ադրբեջանական, որը հայկական էր, կմնա հայկական, տարբերություն չի լինի, քանի որ 1970-ականներին եղած քարտեզի հիման վրա է գծված այսօրվա գլխավոր շտաբում եղած քարտեզը:

-Վարչապետը հիշատակեց, որ 1991-ին ԱՊՀ ստեղծելու համաձայնագրով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են գործող սահմանները: Խոսքն ինչի՞ մասին է:

Ես չգիտեմ՝ ԱՊՀ պայմանագիրն ինչ է նշում, բայց ես գիտեմ, որ 2010 թվականին Հայաստանի իշխանությունները, երբ վավերացրել են մեր ներքին վարչական բաժանումները, այդ սահմանները, հենց այդ սահմաններն են ներառել իրենց մեջ: Մյուս կողմից, երբ ասում են՝ հայելային հետ քաշեն զորքերը սահմանից, եթե դա տեղի ունենա, Շուռնուխը, որի միջով անցնում է սահմանը, պետք է դարձնենք անբնակելի գոտի: Նման տեղեր շատ կան, որ ճանապարհը Ադրբեջանի սահմանից շատ մոտիկ է անցնում: Եթե հայելային հետքաշումը լինի, այդ տարածքները, ճանապարհները կդառնան ոչ մեկին չպատկանող չեզոք գոտի:

-Փաստորեն 1970-ականների քարտեզներով սահմանազատումը չի բխում մեր շահերից:

-Ոչ, չի բխում: Ես արդեն ասացի, որ Պուտինը մի քանի ամիս առաջ հայտարարեց, որ սահմանագծումը պետք է լինի 1920-ականների քարտեզներով, որը ոչ մեկը չունի, բացի Մոսկվայից: Բայց հետո ՀՀ վարչապետը սկսել է խոսել 1970-ականների քարտեզի մասին, որը նշանակում է, որ մենք ընդունում ենք, որ1500 քառակոսի կմ-ն տանք Ադրբեջանին: Ես պնդում եմ, որ պետք է վերադառնալ 1920-ականների քարտեզներին: Առաջին հերթին պետք է Ռուսաստանից ուզել այդ քարտեզները և դա կլինի մեր հիմքը:

-Ադրբեջանի ԱԳ նախարարը կրկին հայտարարել է, որ հայկական կողմը նախապայմաններ է առաջ քաշում՝ ընդգծելով, որ Հայաստանը չունի իրավական, քաղաքական ու բարոյական իրավունք սահմանազտման հարցում որևէ պայման դնելու: Ստացվում է, որ դա մեր շահերից չի բխում, բայց Ադրբեջանն նգամ դրան է դե՞մ:

-Ադրբեջանի ասածն այլ բան է. Ադրբեջանը, որ ներխուժել է հայկական տարածք՝ կեղծ քարտեզներ գծելով, իբր,  սահմանը սա է, նա ուզում է, որ  իրենց ուժերը մնան այդ հատվածներում, չի ուզում իր զորքը հետ քաշի Սև լճերի ու Շորժայի շրջաններից, և կանգնի խորհրդային սահմաններին: Մինչդեռ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունում նշվում է, որ զինված ուժերը կվերադառնան խորհրդային սահմաններին: Իրենք չեն ուզում վերադառնալ այդ սահմաններին, ուզում են իրենց նոր վերցրած հատվածները պահել իրենց: Երբ մերոնք ասում են՝ հետ գնացեք, իրենք ասում են՝ դա նախապայման է: Դա նախապայման չէ: Իրենք մտել են մեր տարածք ու կրակում են մեր գյուղացիների վրա: Եթե ուզում ես խաղաղության գործարք սկսել, պետք է նախապես եղած սահմանի վրա հիմնվես և այդտեղից սկսես բանակցությունները, թե ինչպես ենք գծելու նոր սահմանը:

-Կարո՞ղ ենք արձանագրել, որ Հայաստանն այս գործընթացում շահեկան դիրքում չէ և պետք է վերադառնալ 1920-ականների քարտեզներին:

Այո, 1970-ականներին վավերացած քարտեզը, որը 2010-ին էլ Հայաստանի խորհրդարանը վավերացրել է վարչատարածքային բաժանման օրենքով, մեզ համար շահեկան չէ: Այդ քարտեզով կան ադրբեջանական անկլավներ, որի նպատակն այն է, որ մեր մայրուղիները հայտնվեն ադրբեջանական հսկողության ներքո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում