Wednesday, 24 04 2024
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը

44-օրյա պատերազմի զոհերի թիվը ճիշտ է և չի թաքցվում. Արսեն Թորոսյան

ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Չէի ուզի այս ցավոտ հարցին անդրադառնալ, բայց նույնիսկ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այս հարցի շուրջ վարչապետի մեկնաբանությունից հետո չդադարող մանիպուլյացիաներն ու կեղծիքը, որոնք հաճախ անցնում են բարոյականության սահմանը, ստիպում են ինձ դա անել: Ցավալին այն է, որ դա անում են նաև մարդիկ, որոնք եղել են զինված ուժերում ղեկավար պաշտոնների, նույնիսկ գերագույն գլխավոր հրամանատար են եղել և շատ լավ գիտեն, թե այդ թվերը ինչպես են ձևավորվում, ովքեր են այն մարդիկ, որ այդ վիճակագրությունը տալիս են: Նրանք նաև շատ լավ գիտեն, որ պատասխանատուները պրոֆեսիոնալներ են և կեղծիքի երբեք չեն գնա, ավելին` նրանց մեծ մասին հենց իրենք էլ ժամանակին նշանակել են այդ պաշտոններում:

Ես համոզվել եմ, որ մեր պետական կառավարման մարմինները չեն թաքցնում մեր կորուստների իրական թվերը դեռ 2016 թվականին, երբ ապրիլյան պատերազմի ժամանակ զբաղեցնում էի Արցախի պաշտպանության բանակի ռազմաբժշկական բաժնի վիճակագրի պաշտոնը և ինքս էի մասնակցում վիրավորների թվի հավաքագրմանը:

Հիմա վերադառնալով 44-օրյա պատերազմին, ուզում եմ տեղեկացնել, որ Քննչական կոմիտեում մեր զոհերի թվի մասին տեղեկատվությունը ձևավորվում է` հիմնվելով մեր դատաբժշկական ծառայության կողմից զոհերի մարմինների և մասունքների դատաբժշկական (ներառյալ` դատագենետիկական) փորձաքննության վրա: Երկու պետական մարմիններն էլ եղել են Ստեփանակերտում` սկսած 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, անձամբ բազմիցս ներկա եմ եղել այդ գործընթացին և ուզում եմ ասել, որ միայն մեր ժողովրդին ավել ցավ պատճառել ցանկացող անձը կարող է կեղծել այս, արդեն իսկ անասելի ցավ պատճառող թվերը ու փորձել մեր կորուստները ներկայացնել ավելին, քան կան:

Միայն մեր կորուստների վրա հակառակորդի հրճվանքը ցանկացող անձը կարող է ասել, որ մենք ոչ թե 3812 զոհ ենք ունեցել (և 217 անհետ կորած անձ), այլ 5000, 6000 կամ ավելին: Միայն բարոյականության հետ խնդիրներ ունեցող անձը կարող է ասել, որ մենք տասնյակ հազարավոր վիրավորներ ենք ունեցել` մոտ 7500-ի փոխարեն:

Տիկնայք և պարոնայք դուք ձեզ երբևէ հարց տվել եք, թե դուք ո՞ր երկրի կամ ժողովրդի շահերն եք պաշտպանում:

Հ.Գ. նկարում ես եմ, Հայաստանի և Արցախի դատաբժշկական ծառայությունների ղեկավարների հետ Ստեփանակերտի դատաբժշկական կենտրոնի ստորգետնյա թաքստոցում 2020 թվականի հոկտեմբերի 5-ին, երբ Ստեփանակերտը ռմբակոծվում էր և դատական բժիշկները ստիպված պետք է թաքնվեին, որպեսզի ռմբակոծությունից հետո շարունակեին իրենց ծառայությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում