Thursday, 25 04 2024
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ

Կարևոր այցին հաջորդած փուլային սադրանք՝ նախ Հայաստանում, հետո Վրաստանում

Վրացական Իմեդի հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել փետրվարի 9-ի երեկոյան լուրերի թողարմանը տեղի ունեցածի կապակցությամբ: Իսկ տեղի էր ունեցել այն, որ հեռուստաընկերությունը անդրադարձել էր մածունի թեմայով ստեղծված թնջուկին: Խնդիրը իհարկե այդ անդրադարձը չէր, այլ այդ ընթացքում էկրանին հայտնված մածունի շշերի լուսանկար, որի վրա վրացերեն գրառումից բացի, հայատառ գրառում էր՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»:

Հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել դրա համար, ասելով, որ խնդիրը եղել է տեխնիկական և իրական լուսանկարը չի եղել այդպիսի գրառումով: Հեռուստաալիքի ներողության մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպաատունը: Իմեդի հեռուստաընկերությունը Վրաստանում բավականին սկանդալային հեռուստաընկերություն է: Մինչև 2007 թվականն այն պատկանում էր ազգությամբ վրացի ռուսաստանյան օլիգարխ, հայտնի Բորիս Բերեզովսկու գործընկեր Բադրի Պատարկացիաշվիլուն: Հետո սակայն Պատարկացիաշվիլին հեռուստաընկերությունը վաճառել է հայտնի ամերիկացի մեդիամագնատ Մերդոկին:

Այսօր Իմեդին պատկանում է Ամերիկյան անդրազգային հեռահաղորդակցական կոնգլոմերատին՝ AT&T Inc. ընկերությանը, որը ոլորտի խոշորագույններից է աշխարհում: 2010 թվականին Իմեդին հայտնվեց խոշոր սկանդալի կենտրոնում, երբ եթեր հեռարձակեց Վրաստանի վրա Ռուսաստանի իբրև թե հարձակման մասին պատմող սյուժե: Տեղի ունեցածը մոտավորապես հիշեցնում էր 1990-ականների առաջին տարիներին Հայլուր լրատվական ծրագրի ամանօրյա կատակը, երբ եթե հեռարձակվեց Հայաստանում իբրև թե հեղաշրջման մասին տեղեկատվություն, ինչը շատ շատերն ընդունել էին լուրջ և Հայաստանում կարող էր սկսվել քաղաքական մեծ իրարանցում: Հայլուրի այդ ամանորյա կատակը չներվեց և ծրագիրը դադարեց հեռարձակվել: Իհարկե այն ժամանակ Հայլուրը պետական Առաջին ալիքի լրատվական գլխավոր թողարկումը չէր, այլ լրատվական երիտասարդական այլընտրանք: Իմեդիի դեպքում սակայն տեղի ունեցածի հետևանքը անհամեմատ ուժգին էր: Բազմաթիվ մարդիկ դիտելով այդ մտացածին սյուժեն ունեցել են սրտային խնդիրներ, արձանագրվել է անգամ մահ, ըստ համացանցում եղած տեղեկատվության: Հեռուստաընկերությունը սակայն շարունակեց իր աշխատանքը, որի հաջորդ սկանդալային դրվագն այն էր, որ ընկերության մարզական մեկնաբաններից մեկը եթերում բառի բուն իմաստով հայհոյել էր Պուտինին:

Մածունի հետ կապված սկանդալն իհարկե որևէ համեմատության մեջ չէ նախորդ օրինակների հնչեղության հետ, սակայն առավել մոտ է մեր՝ Հայաստանի մաշկին: Եվ բոլորովին ոչ այն պատճառով, որ առաջացել է հայ-վրացական ապրանքանիշային խնդիր: Անկասկած է, որ խնդիրը պետք է լուծեն երկու երկրների կառավարությունները և հնարավորինս անաղմուկ: Բայց, ահա հեռուստաընկերության եթերում ցուցադրված լուսանկարն ու դրա վրա եղած հայատառ գրառումը մեծ ռիսկի տակ են դնում անաղմուկությունն ու ըստ այդմ նաև հայ-վրացական հարաբերությունը: Տեխնիկակա՞ն վրիպում էր խնդիրը, թե՞ դա ընդամենն արդարացում է գիտակցված սադրանքի, բավականին դժվար է ասել, հնարավոր է գուցե պարզել միայն հետաքննությամբ, որը հասկանալի է՝ չի լինի: Բայց այն, որ անթույլատրելի է տրվել այդօրինակ սադրանքերի և վտանգել հայ-վրացական հարաբերության կայունությունը, կասկածից վեր է: Առավել ևս այն պարագայում, երբ միջազգային հարաբերությունները չափազանց բարդ փուլում են, որտեղ անկասկած շոշափվում են նաև Կովկասին առնչվող հարցեր: Իսկ այստեղ, ինչպես առիթ եմ ունեցել այդ մասին խոսելու և գրելու բազմիցս, Հայաստանն ու Վրաստանն ունեն ընդհանուր շահեր, գործնականում բնական դաշնակիցներ են, հետևաբար նաև խանգարող հանգամանք են այն ուժերի համար, որոնք Կովկասում իրավիճակի կայունությունն ու առավել ևս ուժերի բալանսավորվածությունը դիտարկում են որպես իրենց ռազմավարությունների կամ ազդեցության խոչընդոտ: Այդպիսի ուժերը քիչ չեն, և թերևս բավականին հայտնի: Հետևաբար մեղմ ասած մեծ է ռիսկը, որ ներկայիս գերլարված միջազգային մթնոլորտում փորձ կարվի օգտագործել հայ-վրացական հարաբերությունը թիրախավորելու ամենափոքր առիթն անգամ: Դա թույլ չտալը թե Հայաստանի, թե Վրաստանի կառավարության համար կարևոր խնդիր է:

Միաժամանակ, դա կարևոր խնդիր է երկու երկրների հասարակական-քաղաքական դերակատարների համար, որոնք անկեղծորեն հետաքրքրված են այն ընդհանուր շահերով և անվտանգության հետաքրքրություններով, որ կապում են Երևանն ու Թբիլիսին և հայ-վրացական տանդեմը դարձնում Կովկասի խաղաղ և զարգացող ապագայի կարևոր «հյուսվածքներից» և ռեգիոնալ հավասարակշռության անկյունաքարերից մեկը: Ընդ որում, հարկ է նկատել մի հատկանշական դրվագ: Հայ-վրացական հարաբերությունը «տեխնիկական թիրախավորման» է ենթարկվում Հայաստան Վրաստանի ներքին գործերի նախարարի այցից հետո, ինչի վերաբերյալ անդրադարձում դիտարկել էի դրա թե երկկողմ, թե ռեգիոնալ կարևորությունը: Ընդ որում, մեկ այլ հատկանշական հանգամանք է և այն, որ այդ այցը էժանագին տեղեկատվական սադրանքի ենթարկվեց նախ հայկական մամուլում: Այլ կերպ ասած, խոսք կարող է լինել փուլային սադրանքի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում