Tuesday, 23 04 2024
23:18
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ

Հաշիվ ենք պահանջելու․․․ ինչ կբացահայտի Քննիչ հանձնաժողովը, Արցախն ինչպիսի մասնակցություն կունենա

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում ստեղծվել է Քննիչ հանձնաժողով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ շուտով կլինի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը և հանձնաժողովի ղեկավար կազմը մանրակրկիտ կներկայացնի թե՛ հանձնաժողովի կազմը, թե՛ ներկայացուցիչներին, թե՛ մասնակիցներին և այլն։ Նա չցանկացավ մեկնաբանել խորհրդարանական ընդդիմության կեցվածքը, որը միտում է տեսնում 44-օրյա պատերազմի հետքերը փակելու, ուստի նպատակահարմար չի համարում մասնակցելու այդ գործընթացին․«Չեմ մեկնաբանում, քանի որ դրանք զուտ քաղաքական կոնտեքստում են»,-ասաց Հովհաննիսյանը։

Հարցին, թե ինչպես է գնահատում այն, որ ԱԺ ընդդիմությունը հնարավոր էն չմասնակցի հանձնաժողովի աշխատանքներին, Հովհաննիսյանը պատասխանեց. «Իմ անձնական կարծիքն այն է, որ ինչքան շատ մարդ մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին, մանավանդ նրանք, որոնք պաշտոններում են ներգրավված, այնքան ավելի լավ կլինի: Ավելի ճիշտ քննարկումներ կգնան»:

Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց՝ արդյոք Արցախից հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հայտ կա։

«Ինձ և իմ հանձնաժողովի որևէ անդամի մասնակցելու որևէ առաջարկ չի հնչել, բայց մենք պատրաստ ենք բոլորի հետ համագործակցել։ Քանի որ բոլորս էլ այստեղ ենք եղել այդ օրերին, տարբեր ուղղություններով են աշխատել և կարող ենք կիսվել թե՛ քննիչ հանձնաժողովի, թե՛ հասարակության և թե՛ բոլոր շահագրգիռ պետական կառույցների հետ»,-ասաց Հայրապետյանը։

Թե ինչ կբացահայտի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը, Հայրապետյանը նշեց, որ ընդհանուր առմամբ շատ բան պարզ է, բայց մինչև քննիչ հանձնաժողովի աշխատանքների հիմնական կատարումը կամ իրավանական գնահատական տալը ճիշտ չէ խոսել։ Թե՛ քառօրյա պատերազմի, թե՛ 44-օրյա պատերազմի ցավալի արդյունքները երկար տարիների ընթացքում կուտակվածի արդյունք են․ «Իհարկե, պատերազմի ժամանակ լինում են և՛ հաղթող, և՛ պարտվող կողմեր, բայց կարելի էր այնպես կազմակերպել, որ այդպիսի արդյունքի չհասնեինք։ Շատ կարևոր է ճշմարտության բացահայտումը հետագայում նման սխալներ չանելու համար։ Ժողովրդին պահել ենք օդի մեջ՝ «ոչ մի քայլ հետ» սկզբունքը թմբկահարելով և բանակցային գործընթացը այլ կերպ ներկայացնելով, իսկ իրականում այլ գործընթացներ են կատարվել, բանակի վերազինման, արդիականացման հարցերում այլ մոտոցում ենք ցուցաբերել, արդյունքում եղել է անհամաձայնություն և արտաքին սխալ քաղաքականության արդյունքում նման բան է բացահայտվել։ Այս առումով, ամեն ինչ պետք է բացահայտվի հետագայում նման բան թույլ չտալու համար»,-հավելեց Հայրապետյանը։

Իսկ առհասարակ, ի՞նչ լիազորություններ կունենա արտախորհրդարական ընդդիմությունն այս հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելիս։

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ քննարկումներ են եղել, և որոշում կա, որ ինքը, Սամվել Բաբայանն ու Դավիթ Սանասարյանը ներգրավվեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներում, բայց թե ինչ ձևաչափով է լինելու, ինչ կարգավիճակ են ունենալու, դեռևս հստակեցված չէ:

«Դրա վերաբերյալ մենք ակնկալում ենք հավելյալ պարզաբանումներ, թե ինչ հասանելիություն, ինչ իրավասություններ ենք ունենալու, ինչ փաստաթղթերի ծանոթանալու հնարավորություններ ենք ունենալու: Արդյոք ունենալու  ենք լիարժեք ընդգրկվածությունը:Այլ կերպ ասած, մենք մեր մասնակցության լեգիտիմության հետ կապված ակնկալում ենք, որ պարզաբանումներ կներկայացվեն, որպեսզի հետագայում որևէ մեկի կողմից որևէ շահարկում չլինի»,-ասաց Նորիկյանը:

Նա նշեց, որ չափից դուրս կարևորում է այս քննիչ հանձնաժողովը և ակնկալում է, որ քաղաքական ողջ ընտրանին որևէ շահարկման փորձ չի անի:

«2020-ի աղետալի պատերազմի հանգամանքների բացահայտումը բոլորիս համար էլ անհրաժեշտ է, կարևոր է: Մենք պետք է դուրս գանք նախկին-ներկա շրջանակից և օբյեկտիվորեն վերլուծենք, թե ինչ է տեղի ունեցել: Հետևաբար, քաղաքական ամբողջ շրջանակը, թե՛ իշխանությունը, թե՛ խորհրդարանական ընդդիմությունը, թե՛ ԱԺ-ից դուրս բոլոր քաղաքական ուժերը պետք է միտված լինեն հնարավոր բոլոր միջոցներով բերեն իրենց ջանքերը հանձնաժողովի գործունեությանը, որ բացահայտվի ճշմարտությունը, թե ինչն է հանգեցրել աղետալի պարտության:

Կոնկրետ ինձ՝ որպես քաղաքացի, որպես «Արդար Հայաստան» կուսակցության նախագահի, հետաքրքրում է երկու ֆունդամենտալ հարցի պատասխանը ստանալ. Արդյոք ամեն ինչ արվե՞լ է պատերազմից խուսափելու համար, իսկ դրա մեջ մտնում են նաև լրջագույն պաշտպանական համակարգ ձևավորելու, ուժեղ մարտունակ բանակ ստեղծելու, քաղաքական եղանակով հանգուցալուծման հասնելու հնարավորությունները, և երկրորդը, որոնք են եղել պարտության պատճառները, ինչ հանգամանքների համակցությունն է հանգեցրել աղետալի պատերազմի»,-ասաց Նորիկյանը:

Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության կեցվածքին, որ մտադիր չէ մասնակցել քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, որ այն չլեգիտիմացնի, Նորիկյանն ասաց. «Նախ, ես հեռու եմ մտքից, որ այդ հանձնաժողովը որևէ մեկին մեղավոր ճանաչելու լիազորություն ունի, որովհետև ՀՀ-ում մարդը կարող է մեղավոր ճանաչվել բացառապես դատարանի կողմից կայացված և ուժի մեջ մտած դատական ակտով: Այդ հանձնաժողովը հարթակ է, որտեղ որոշակի բնագավառի մասնագետներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կարող են իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում հավաքել տեղեկություններ, ֆիլտրել, համակարգել, վերլուծել և հանգել հետևության:

Ինչ վերաբերում է լեգիտիմացնելուն, կներեք, խորհրարանական ընդդիմությունը չպետք է խոսի լեգիտմացնելու մասին: Եթե ինքը խոսում է ինչ-որ հարցի լեգիտիմացման մասին, ուրեմն իրենք պետք է ընդհանրապես չմասնակցեին ԱԺ արտահերթ ընտրություններին, չգային նստեին խորհրդարանում, խորհրդարանական ընդդիմության կարգավիճակ չստանային, և ասեին՝ ցանկացած գործընթաց այս իշխանությունների հետ լեգիտիմ չի կարող լինել, կլեգիտիմացնի այդ գործընթացը: Ես կարծում եմ, որ իրենք ուղղակի քաղաքական նեղ շահերով են այս պահին առաջնորդվում և նպտակ ունեն ուղղակի այս պահին անընդհատ շահարկել հարցը: Ուզո՞ւմ եք բացահայտվի ճշմարտությունը, թող գան ուսումնասիրեն, ամեն ինչ անեն դրա համար: Ու մեզ համար բոլորովին կապ չունի՝ ով է մեղավոր, նախկին կլինի, ներկա կլինի, որևէ ազգանուն չի կարող կաշկանդող լինել: Ես ինքս ուրախ կլինեմ, եթե քաղաքական ողջ սպեկտրը ներգրավված լինի այդ հանձնաժողովում, որ կարողանանք իսկապես վերկուսակցական ուսումնասիրություն կատարենք»։

Դիտարկմանը, որ օրենքով արտախորհրդարանական ուժերը հանձնաժողովում ձայնի իրավունք չեն կարող ունենալ, Նորիկյանն ասաց, որ հենց դրա համար է ասում, որ պետք է որոշակի պարզաբանումներ արվեն, թե ինչպիսի իրավասություններով ենք մենք օժտված:

«Ես ինքս չեմ ներգրավվի որևէ գործընթացի, որտեղ ձայնի իրավունք չեմ ունենալու, կամ անկյունում նստած եմ լինելու: Եթե մենք չենք ունենալու լիարժեք հնարավորություններ այդ հանձնաժողովում գործելու, ես ինքս չեմ պատրաստվում այնտեղ անկյունում նստել ու նայել, թե ինչպես են գործողները նախկիններին ասում՝ թալանչի, կոռուպցիոներ, նախկիններն էլ ինչպես են գործողներին ասում՝ դավաճան, կապիտուլյանտ: Երկուսից էլ հաշիվ ենք պահանջելու, ասելու ենք՝ եկեք տեսնենք, թե այդ ինչպե՞ս եղավ, որ ձեր ղեկավարած 30 տարվա բանակը կամ պետությունը այսպիսի հանգրվանի հասավ»,-հավելեց Նորիկյանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում