Friday, 29 03 2024
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»

Արտառոցը լրտեսների քանակն է և այն, որ բոլորը զինվորական են եղել․ ԱԱԾ-ն պետք է ուժեղացվի

ԱԱԾ-ն հայտարարել է Հայաստանում լրտեսական մեծ ցանցի բացահայտման մասին, որում ներգրավված է եղել  զինված ուժերում տարբեր կարգավիճակով և աստիճանակարգով ծառայություն անցկացնող մոտ երկու տասնյակ անձ: Ձերբակալվել է 19 մարդ: Նրանց «հավաքագրել» են հակառակորդ  երկրի հատուկ ծառայությունները և փողի դիմաց ստացել տվյալներ Հայաստանի զինված ուժերի մասին, զորամասերի, մարտական հենակետերի, զինտեխնիկայի, զինծառայողների թվի և այլն:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այսպիսի դեպքերը նորություն չեն, տարօրինակը միայն  հավաքագրված մարդկանց քանակն է․«Բոլոր երկրներում էլ հետախուզություններն ու հակահետախուզություններն աշխատում են, զարմանալու բան չկա։ Պետք է զարմանանք միայն, որ խումբն այսքան թվաշատ է։ Տարիներ շարունակ  լրտեսական ցանցեր բացահայտվել են, այնպես որ զարմանալու որևէ խնդիր չկա։ Այս պահին արտառոցը քանակն է և որ բոլորը զինվորական են եղել»։

Հարությունյանի դիտարկմամբ՝ յուրաքանչյուր երկրի քաղաքացի պետք է ուշադիր լինի, որպեսզի չկարողանան իրեն  հավաքագրել, նաև՝ չտրվեն տարատեսակ գայթակղությունների․ «Բայց որ այսպիսի դեպքեր նախկինում եղել են, հիմա էլ կան, ապագայում՝ նույնպես լինելու են, ինձ համար զարմանալի չէ»։

Իրավապաշտպանը նաև չի համարում, թե որևէ առանձնահատկություն ունի պատերազմող երկրի հանգամանքը․ «Միշտ էլ հետախուզությունները, հակահետախուզությունները՝ հատկապես մրցակից երկրների, իրար դեմ աշխատել են ու աշխատում են»,-եզրափակեց նա։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ նույնիսկ չպատերազմող երկրի համար չափազանց կարևոր է ԱԱԾ գործունեությունը․ «Ես հաճախ  բանավեճերի  ժամանակ ասում եմ՝ պետք է նշենք՝  Հայաստանի Հանրապետության ԱԱԾ, ոչ թե ԱԱԾ։ Համարում եմ, որ այդ ծառայությունը պետք է ուժեղացվի և դրա վրայից հանվի ԿԳԲ-, ՖՍԲ-, ՆԿՎԴ- խարանները։ Մենք չպետք է մեր Ազգային Անվտանգության ծառայությանն ու նրա գործունեությանը նայենք սովետական մարդու աչքերով։ ՀՀ ԱԱԾ-ն պետք է լինի հարգարժան և դա ոչ միայն  մեր վերաբերմունքն է հոգեբանական, բարոյական առումով, այլ պետք է համապատասխան կարգավիճակ ստանա ԱԱԾ-ն ֆինանսական, տնտեսական ու ռազմատեխնիկական։ Անձնակազմը պետք է թարմացվի, համալրվի, բարձրակարգ մասնագետներով, հնարավորությունները մեծացվեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ազատ Արշակյանը կարևոր է համարում, որ նման դեպքերը մեզ համար դաս լինեն․ «Չի կարելի հայհոյել հայկական պետությանը, հայկական պետությունը, չի կարելի հեղինակազրկել այն։ Բացի նրանից, որ ենթադրյալ այդ շպիոնները շահադիտական նկատառումներ են ունեցել, փող են աշխատել,  նրանց համար այս պետությունը, երկիրը որևէ նշանակություն չեն ունեցել։ Նրանց քարոզչիները՝ ինոագենտները, որ հեղհեղում են հայկական եթերը, գովազդային վահանակները, դպրոցներում, դասագրքերը, դրա հետևանքով առաջանում է այդ ճեղքը, որտեղից որ սողոսկում են հակառակորդները՝ նույնիսկ բանակ»։

Ըստ մեր զրուցակցի՝ երկու ծրագիր  պետք է  իրականացնել․ «Ֆինանսավորում տեխնիկական հագեցվածություն, երկրորդը՝ բարոյական աջակցություն այդ մարտական դիրքապահին՝ ի դեմս հայկական պետության նկատմամաբ հարգանքի։ Հարկավոր է  հարգել ՀՀ պետությունը, հայոց լեզուն, մշակույթը իշխանությունը՝ անկախ նրանից ընտրել ես, թե ոչ։ Տեղի ունեցածը բարձիթողության հետևանք է, պետք է զգաստանալ և աչալուրջ լինել»,-եզրափակեց Արշակյանը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում