Օրերս Ադրբեջանի մշակույթի նախարարը հայտարարել էր, որ «Ալբանիայի» (Աղվանք) պատմության ու ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ է ստեղծվել»՝ իբր ալբանական կրոնական տաճարներից հայերի գրած կեղծ գրառումները վերացնելու համար: Ո՞րն է նման նախաձեռնություն սկսելու Ադրբեջանի նպատակը: Ադրբեջանը բացահայտ հայտարարում է, որ մշակութային վանդալիզմ է իրականացնում, որովհետև վստահ է՝ համապատասխան արձագանքների չի՞ արժանանալու: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ: