Այսօր Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճած ամերիկացի գեղասահորդ Նաթան Չենը շնորհակալություն է հայտնել իր մարզիչ Ռաֆայել Հարությունյանին։ «Մայրս գումար չուներ, մենք աղքատ էինք։ Մայրս հավաքեց վերջին դոլարները, որպեսզի ես հաճախեի դասերի:
Ռաֆայելը մտավ մեր դրության մեջ։ Նա բարի սիրտ ունի և շարունակեց աշխատել ինձ հետ վերցնելով այնքան գումար որքան կարող էիք վճարել։ Որոշ ժամանակ անց նա ասաց, որ փող այլևս պետք չէ, և որ նա իսկապես ցանկանում է օգնել ինձ հասնել իմ նպատակներին: Ես հավերժ երախտապարտ կլինեմ Ռաֆայել Հարությունյանին, ցուցաբերած աաջակցության համար»,- ասել է Չենը։
Հիշեցնենք, որ ամերիկացի մարզիկը Պեկինում ընթացող Օլիմպիական խաղերում երկու անգամ ելույթ էր ունեցել Շառլ Ազնավուրի երաժշտության ներքո։