Saturday, 20 04 2024
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ

Ասենք թե խաղաղության պայմանագիրը ստորագրում ենք, հետո Ադրբեջանը Արցախի նկատմամբ ագրեսիա է ցուցաբերում, ի՞նչ է լինելու․ Դավիթ Բաբայան

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

-Պարոն Բաբայան, երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում խոսեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարի մասին և նշեց, որ հայկական կողմը դրան պատրաստ է։ Արցախում այս հնարավորության մասին ի՞նչ դիտարկումներ կան։

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը բնական է պետք է հանդիսանա այն նոր էջը տարածաշրջանում ու մեր հարաբերություններում, որը բնականորեն պետք է լինի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորումից հետո։ Առանց այդ հակամարտության կարգավորման պարզ է, որ շատ բարդ է լինելու։ Հակամարտությունն ինքնին դեռևս կարգավորված չէ։ Եթե խոսքը գնում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին առհասարակ, ուրեմն պետք է հասկացվի, որ դա կա՛մ արցախյան խնդրից դուրս է, կա՛մ Ադրբեջանը պետք է համապարփակ ձևով այդ հակամարտության լուծումն ընդունի։ Իսկ մեզ համար ընդունելին այն է, որ Ադրբեջանը փաստի, հասկանա ու իրավական ուժ տա այն մոտեցմանը, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու։ Ժամանակը ցույց կտա, բայց ինչքան ես  տեսնում եմ Ադրբեջանի արձագանքներից, այնտեղ լրիվ այլ մոտեցումներ են։

-Այսինքն՝ անհրաժեշտ եք համարում, որ հստակեցվի նաև Արցախի կարգավիճակի հարցը։

-Բնական է, որ սա  ամենակարևոր խնդիրն է, սրա հետ մեկտեղ կան նաև այլ հարցեր՝ տարածքների ու սահմանների հետ կապված։ Բայց  առանց ադրբեջան-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման, լիարժեք ձևով Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելը շատ բարդ է լինելու։ Ասենք  թե այդ պայմանագիրը ստորագրում ենք, հետո Ադրբեջանը Արցախի նկատմամբ հերթական ագրեսիան է իրականացնում, ի՞նչ է լինելու։ Այսինքն՝ սա է ամենահուսալի գրավականն ու հիմքը ընդհանրապես խաղաղ գոյատևման համար։

-Դուք Բաքվի կողմից համապատասխան ազդակներ տեսնո՞ւմ եք։

-Պետք չէ  լինել ակադեմիկոս՝ հասկանալու համար, որ ոչ մի ազդակ էլ չկա։ Բնական է՝ իրենք ասում են, որ Արցախն իրենցն է։ Ես չեմ նկատել գեթ մեկ հոգի, նույնիսկ մսուր մանկապարտեզում, որ  կարող է հակառակ բանն ասել։

-Այս տրամաբանությամբ՝ խաղաղության պայմանագիր կնքելու մասին հայկական կողմի հայտարարությունները գործընթացին օգնո՞ւմ են, թե՞ վնասում։

-Ադրբեջանն իր դիրքորոշումը չի փոխել՝ անկախ հայտարարությունների բնույթին, շարունակում է համառորեն իր գիծը տանել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում