Wednesday, 24 04 2024
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում

Աննախադեպ լրտեսական ցանց Հայաստանում

ԱԱԾ հայտարարել է Հայաստանում լրտեսական մեծ ցանցի բացահայտման մասին, որում ներգրավված է եղել մոտ զինված ուժերում տարբեր կարգավիճակով և աստիճանակարգով ծառայություն անցկացնող մոտ երկու տասնյակ անձ: Ձերբակալվել է 19 մարդ: Նրանց «հավաքագրել» են հակառակորդ  երկրի հատուկ ծառայությունները և փողի դիմաց ստացել տվյալներ Հայաստանի զինված ուժերի մասին, զորամասերի, մարտական հենակետերի, զինտեխնիկայի, զինծառայողների թվի և այլն: Անմեղության կանխավարկածով հանդերձ, ավելորդ է խոսել անգամ, թե ինչ գնահատականի է արժանի երևույթը բարոյական տեսակետից:

Միաժամանակ, փաստացի հերթական դեպքն է, երբ Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչները հավաքագրված են և ծառայում են հակառակորդին: Իհարկե այս անգամ խոսքը մասշտաբային դեպքի մասին է: Պետք է նկատել սակայն, որ օրինակ այդպիսի դեպքեր բացահայտվել են նաև Ադրբեջանում: Դրանք իհարկե հայկական հանրության շրջանում օրինակ առաջացրել են թերահավատ վերաբերմունք, այն իմաստով, որ լրտեսության մեղադրանքով Ալիևը պարզապես փորձել է հաշվեհարդար տեսնել քաղաքականապես անհաճո տարրերի կամ շերտերի նկատմամբ: Ստուգել այդ հանգամանքը Հայաստանի հանրությունն իհարկե չի կարող: Ավելին, երբ հատկապես 44-օրյա պատերազմից հետո եղան քաղաքական ամենաբարձր մակարդակով խոսակցություններ և հայտարարություններ պատերազմի ընթացքում դավաճանական գործողությունների մասին, Հայաստանում էլ եղան շատ գնահատականներ, թե այդպիսով քաղաքական իշխանությունը փորձում է շեղել հանրային ուշադրությունը պարտության համար իր պատասխանատվությունից:

Կասկածից վեր է մի բան, որ այդօրինակ գործունեությունը բնորոշ է բոլոր երկրների հատուկ ծառայություններին և հատկապես պատերազմող բոլոր երկրներն են փորձում այդօրինակ կերպով իրականացնել հավաքագրումներ հակառակորդ երկրի տարածքում: Հետևաբար, այստեղ անկասկած բուն խնդիրը մի կողմից կանխարգելման և բացահայտման ուղղությամբ իրավապահ, անվտանգության համար պատասխանատու կառույցների գործունեության արդյունավետությունն է, մյուս կողմից հասարակության հետ տարվող աշխատանքը և հանրային այնպիսի գիտակցությունը, որը գործնականում անհեռանկար կդարձնի որևէ հակառակորդ երկրի հատուկ ծառայությունների որևէ փորձ: Իհարկե պարզ է, որ երկու առումով էլ անհնար է հասնել բացարձակ արդյունքի, սակայն ձգտումը թերևս պետք է լինի հենց դա: Իսկ այստեղ իհարկե հարցերը մի կողմից իրավապահ, անվտանգության ոլորտի ինստիտուտների կառուցվածքային և մասնագիտական արդիականության տիրույթում է, մյուս կողմից՝ հասարակական մտածողության ու արժեհամակարգի ուղղությամբ պետական քաղաքականության, այն նշաձողերի և ուղենիշների, որ պետք է պարունակի այդ քաղաքականությունը: Այդ առումով, Հայաստանում գործնականում չի արվել ոչինչ, բացի բանալ «ռազմահայրենասիրությունից», և զուգահեռ՝ պարզունակ և անորակ հեռուստաարտադրանքի միջոցով հասարակական մտքի և գիտակցման աղավաղումից: Դատարանում գուցե հնարավոր չէ ապացուցել այդ հանգամանքների ուղիղ կապը երևույթի հետ, երբ թշնամի երկիրը կարող է նման մասշտաբով հավաքագրել զինծառայողների, այդուհանդերձ խնդիրների լիցքերը կուտակվում են հենց այդ մակարդակում, հետո արդեն ավելի վերին մակարդակներում բացահայտվում տարբեր կերպ, այդ թվում և պետական դավաճանության:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում