Ռուսաստանի Լիբերալ – դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, որն ավելի վաղ հոսպիտալացվել Է կորոնավիրուսի պատճառով, իրեն նորմալ Է զգում, նա աշխատում Է փաստաթղթերով եւ հանձնարարություններ Է տալիս: Փետրվարի 10-ին այդ մասն ՏԱՍՍ-ին հայտնել են լիբերալ-դեմոկրատների խմբակցության մամուլի ծառայությունում:
Ինչպես ավելի վաղ հայտնել են ՌԴ-ի առողջապահության նախարարությունում, Ժիրինովսկին գտնվում Է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում, որտեղ նրան ցույց Է տրվում անհրաժեշտ բժշկական օգնություն նրա մոտ քովիդի ախտորոշման կապակացությամբ:
Նախարարության տվյալներով՝ ՌԼԴԿ-ի առաջնորդին փետրվարի 2-ին Կենտրոնական կլինիկական հիվանդանոց են տեղափոխել «քովիդ-օմիկրոն» ախտորոշմամբ, նրա վիճակը կայուն Է: ՌԼԴԿ-ի առաջնորդը թոքերի արհեսական օդափոխման ապարատին միացված չԷ, բժիշկները երբեմն միայն թթվածնային դիմակ են տալիս նրան: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է մի աղբյուր:
Վլադիմիր Ժիրիովսկին 75 տարեկան Է: