Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հերթական հայտարարությունն է տարածել, որն այս անգամ վերաբերում է երեկ երեկոյան Հյուսիսային Իրաքում իրականացրած երրորդ օդային գործողությանը։
Թուրքիայի ռազմաօդային ուժերը ուրբաթ գիշեր ավիահարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերը։ Գիշերային օպերացիայի ընթացքում ոչնչացվել է PKK-ի 20 օբյեկտ։ Գործողությանը մասնակցել է F -16 տիպի 10 կործանիչ։
Հիշեցնենք, որ առաջին երկու ավիագործողություններից հետո PKK-ն հայտարարել էր, թե ինքը չի տուժել դրանցից, փոխարենը թուրքական ռազմաօդային ուժերը ռմբակոծել են իրաքյան սահմանին ընկած գյուղերը, ինչի արդյունքում նյութական վնաս է կրել խաղաղ բնակչությունը, առաջացել են անտառային հրդեհներ և անգամ ավերվել են գերեզմաններ։










































