Այսօր՝ փետրվարի 9-ին, կրակոց է հնչել Երևանում:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 16:30–ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ սրունքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 47-ամյա Վարդան Գևորգյանն է, ով ըստ բժիշկների, այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Հայտնի է դարձել նաեւ, որ Վ. Գևորգյանը հիվանդանոց է տեղափոխվել Կիլիկիա թաղամասի Ադանայի փողոցի թիվ 23 հասցեի մոտից․ արդեն տեղում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են գազային ատրճանակի 1 հատ պարկուճ:
Վիրավորը Կիլիկիայում հայտնի «Կոդո» մականվամբ Արման Գևորգյանի եղբայրն է։ Վիրավորը նաև քրեական աշխարհում հայտնի, վերջերս «Բարի կամքի դեսպան» կոչմանն արժանացած Արտյոմ Հարությունովի (Կանևսկոյի Արտյոմ) ընկերն է: