Միացյալ Նահանգների փոխնախագահ Կամալա Հարիսը փետրվարի 18-20-ը կայցելի Գերմանիա, որտեղ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի ծառայության ղեկավար Սաբրինա Սինգխը:
Նա տեղեկացրել է, որ Գերմանիայում Հարիսի հանդիպումները ևս մեկ անգամ ի ցույց կդնեն ամերիկյան կողմի աներեր հավատարմությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, ինչպես նաև կվերահաստատեն ԱՄՆ հետաքրքրվածությունը պահպանելու այն սկզբունքներ, որոնք Եվրոպայում Երկրորդ աշխարհամարտից ի վեր ընկած են անվտանգության ու խաղաղության հիմքում:
Սաբրինա Սինգխը հայտնել է նաև, որ շփումների ընթացքում ԱՄՆ փոխնախագահը վերահաստատելու է Վաշինգտոնի հանձնառությունը՝ պաշտպանելու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: