Wednesday, 24 04 2024
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ

ԱՄՆ 3 միլիարդն ու հայ-ամերիկյան հարաբերության մեկ քայլ վերևը

ԱՄՆ փոխդեսպանն օրերս անդրադառնալով հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերության 30-ամյակի թեմային, հայտարարել էր, որ Նահանգները Հայաստանի անկախությունից ի վեր Հայաստանին տրամադրել է մոտ 3 միլիարդ դոլարի անհատույց օժանդակություն: Խոսքը տարբեր բնույթի ծրագրերի միտված հատկացումների մասին է, թե պետական կառավարման սեկտորի տարբեր ուղղություններով՝ տնտեսությունից մինչև մշակույթ, քաղաքականությունից մինչև բանակ, թե նաև հանրային տիրույթում տարբեր նախաձեռնություններով՝ մամուլ, քաղաքացիական հասարակություն, բիզնես ոլորտ, և այլն: Այս չափազանց կարևոր օժանդակությունը պատմական ժամանակահատվածում շատ է, թե քիչ, հարաբերական հարց է, սակայն ինքնին ակնհայտ է դրա բավականին մեծ ծավալը: Ըստ այդմ հարց է առաջանում, թե արդյո՞ք հայ-ամերիկյան գործակցությունը ստացել է այդ օժանդակության մոտ 3 միլիարդ դոլար ծավալին համարժեք խորություն և ինտենսիվություն: Այստեղ էլ գնահատականները կարող են լինել տարբեր, առավել ևս, որ այդքան էլ հստակ ու առարկայական չեն կողմերի կոնկրետ նպատակները, որպեսզի նաև ստույգ չափվի, թե ով ինչի էր ուզում հասնել և ինչի հաջողվեց հասնել առ այսօր՝ երեք տասնամյակի փոխհարաբերության արդյունքում:

Մի բան սակայն անկասկած է, որ հայ-ամերիկյան հարաբերությունը ունի թերևս նոր աստիճանի բարձրանալու, նոր որակ ստանալու կենսական անհրաժեշտություն և այդ հարցում կարևոր է այսպես ասած երկկողմ «երթևեկությունը»: Հայաստանը զուտ ժամանակագրական իմաստով չէ, որ մտնում է պետականության ընթացքի նոր շրջափուլ, հետևում թողնելով բավականին հակասական և հարաբերական առաջին երեք տասնամյակը; Նոր շրջափուլն այլ է հիմնավորապես, թե ներքին, թե արտաքին իրողությունների առումով և այստեղ է, որ հայ-ամերիկյան հարաբերությունը պետք է չափվի նոր «չափանիշներով» ու «չափորոշիչներով», անընդհատ չհիշատակելով 3 միլիարդ դոլարի հետխորհրդային աջակցությունը, որն ընդ որում շարունակվում է առ այսօր: Այդ աջակցությունը խոշոր հաշվով կառուցված էր այլ տրամաբանության վրա: Դրա կարևորության մասին խոսելը մի կողմից ավելորդ է, մյուս կողմից անկասկած հարկ է մշտապես հիշել ու արձանագրել այդ օժանդակության և դրա շարունակության անհրաժեշտությունը: Սակայն, հայ-ամերիկյան հարաբերությանը անհրաժեշտ է այլևս «թարմ արյուն» կամ «թարմ շունչ»: Կա՞ Երևանում ու Վաշինգտոնում դրա շահագրգռությունը: Եթե փոխադարձաբար այն կա, ապա կասկած չկա, որ կգտնվի թարմության աղբյուրը: Միևնույն ժամանակ սակայն, կողմերից յուրաքանչյուրը թերևս չպետք է սպասի մյուսի պատրաստակամության դրսևորմանը և պետք է գործի, լինի նախաձեռնող, փնտրելով գործընկերներ, այդ թվում նոր գործընկերներ թե Հայաստանում, թե ԱՄՆ-ում: Ընդ որում, այստեղ իրավիճակը երկակի է:

Մի կողմից նոր ու թարմ գաղափարները թերևս կօգնեն գտնել համարժեք գործընկերային ներուժ, մյուս կողմից նոր գործընկերները կարող են իրենց հետ բերել թարմ գաղափարներ, նոր գաղափարներ և նոր որակ, որը համարժեք է նոր աշխարհին և այդ համատեքստում այն նոր շրջափուլին, ուր մտնոում է Հայաստանը: Հայ-ամերիկյան հարաբերությունը պետք է օժանդակություն հատկացնողի և ստացողի դաշտից բերել համատեղ աշխատանքի դաշտ, աշխատանքի արդյունավետ բաժանման և ներդրումային փոխշահավետության դաշտ: Հայ-ամերիկյան հարաբերությունը պետք է բարձրանա տնտեսական փոխշահեկանության հարթություն:

Հայաստանը, հայաստանյան հանրությունն ամերիկյան աջակցության սպառողի կարգավիճակից պետք է տեղափոխվի տնտեսական դաշտում վստահելի և հեռանկարային գործընկերոջ կարգավիճակ: Ի վերջո, այստեղ է նաև թերևս լինելու 3 միլիարդ դոլարի աջակցության առանցքային չափումը: Եթե այդ աջակցությունն առ այսօր չի ապահովել այն հենքը, որի վրա ոտք դնելով հայ-ամերիկյան հարաբերությունը պետք է շատ մոտ ու տեսանելի ապագայում բարձրանա մեկ աստիճանով, ապա կա արդյունավետության խնդիր և ըստ այդմ հարաբերության բնույթը, որակն ու կառուցվածքը լրջորեն վերանայելու առավել ակնառու անհրաժեշտություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում