Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հյուսիսային ճգնաժամն ու պաշտպանության նախարարի հարավային այցը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անցնող օրերին այց է իրականացնում Հայաստանի հարավային զորամասեր և սահմանային դիրքեր, այդ ընթացքում հետևելով նաև ամրաշինական աշխատանքներին: Պաշտպանության նախարարի այցը մի կողմից թելադրվում է Հայաստանի անվտանգության ոլորտում առկա իրողություններով և այդ համատեքստում կատարվելիք անհրաժեշտ աշխատանքի ծավալով, որը հնարավոր է պատկերացնել անգամ իրողություններին և իրադարձություններին հպանցիկ հետևելու պարագայում: Միևնույն ժամանակ սակայն, պաշտպանության նախարարի հարավային այցը որոշակի քաղաքական համատեքստ և նշանակություն է ստանում այն իրավիճակի կամ իրադարձությունների բերումով, որ առկա են և ծավալվում են պայմանականորեն հյուսիսում, Հայաստանից զգալի վերև՝ ուկրաինական ուղղությամբ: Իսկ իրավիճակն այնտեղ իսկապես բավականին բարդ է ու անկանխատեսելի, երբ պատերազմ կարող է չլինել ընդհանրապես, բայց միևնույն ժամանակ կարող է բռնկվել ցանկացած պահի, ինչպես հայտարարում են անգամ ԱՄՆ և ՆԱՏՕ պաշտոնյաները: Այդ անկանխատեսելիությունը անկասկած չի սահմանափակվի միայն ուկրաինական կամ արևելաեվրոպական տարածությամբ և շղթայական ռեակցիայով այն իր հետքը կարող է թողնել ցանկացած կետում, լինի Կովկասը, Մերձավորարևելյան կամ Պարից ծոցի ռեգիոնները, թե Կենտրոնական Ասիան: Սա բոլորովին չի նշանակում Հայաստանի հարավային սահմաններին լայնածավալ պատերազմի մեծ ռիսկ, սակայն որոշակի սադրանքների հավանականությունը կարող է բարձրանալ, հաշվի առնելով և այն, որ Ադրբեջանը «զգացել» է իր կարևորությունը Եվրոպա էներգակիրների մատակարարման ռուսական այլընտրանքի իմաստով: Միևնույն ժամանակ, Բաքուն կարող է բավականին նյարդային արձագանքել Արցախում «բռնազավթած տարածքների մասին»  օրենքի նախաձեռնությանը, որի մասին հայտարարել է Արցախի խորհրդարանը:

Ադրբեջանը կարող է ընդհուպ կասկած ունենալ առ այն, որ այդ նախաձեռնությունը չի կարող համաձայնեցված չլինել ռուսական կողմի հետ, որը խաղաղապահ մանդատով ռազմական ներկայություն ունի Արցախում: Սրան զուգահեռ, Բաքվի համար որոշակի նյարդայնության առիթ կարող է լինել հայ-թուրքական գործընթացը և մասնավորապես այդ համատեքստում այդ թեմայի ամերիկա-թուրքական հաճախակի քննարկումներն ու խոսակցությունները: Որքան էլ Անկարան հայտարարում է, որ այդ գործընթացը կանցնի Ադրբեջանի հետ համաձայնեցված, այդուհանդերձ Ալիևը թերևս ամենից լավն է պատկերացնում Թուրքիայի և դրա նախագահ Էրդողանի խաղի ու խնդիրների մասշտաբներն ու դրանց տարբերությունը իր խնդիրների համեմատ: Ահա այս բավականին բազմաշերտ համատեքստում Ալիևը կարող է իսկապես մտորել որևէ արկածախնդրության մասին, ձգտելով օգտվել այն հանգամանքից, որ խոշոր խաղացողները գերկենտրոնացրել են իրենց ուշադրությունն ուկրաինական ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարի այցը հարավային ուղղության զորամասեր և սահմանային դիրքեր, առկա իրավիճակում թերևս ունի Երևանի զգոնությունն ի ցույց դնելու նպատակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում