Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացող Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել։ Մեր թիմը ոչ-ոքի 1։1 է խաղացել ուզբեկական «Բունյոդկորի»։
«Ալաշկերտի» կազմում 11 մետրանոց հարվածով գոլի հեղինակ է դարձել Արտակ Եդիգարյանը։