ՆԱՏՕ-ի երկրների զինծառայողների մասնակցությամբ Steadfast Cobalt 2022 զորավարժությունները Լեհաստանի փոխարեն կանցկացվեն Չեխիայում, իսկ Trojan Footprint զորավարժությունները կանցկացվեն Հունգարիայում եւ Սլովակիայում: Այդ մասին, փետրվարի 9-ին հաղորդել Է բրիտանական ՏԱԶ հեռուստաալիքը:
«ՆԱՏՕ-ի երկրների զինծառայողների մասնակցությամբ ավելի վաղ պլանավորված Steadfast Cobalt 2022 զորավարժությունները Լեհաստանի փոխարեն Չեխիայում կանցկացվեն այս տարվա փետրվար-մարտ ամիսներին: Trojan Footprint զորավարժությունները, որոնք սկզբնապես պետք Է անցկացվեին Հունգարիայի տարածքում, կանցկացվեն նաեւ Սլովակիայի տարածքում»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Սլովակիայի կառավարությունը փետրվարի 9-ին հավանություն Է տվել հանրապետության տարածքում օտարերկրյա զինծառայողների ներկայությանը նշված վարժանքների ընթացքում, ինչպես նաեւ սլովակցի զինծառայողների մասնակցությանը այլ երկրների տարածքում անցկացվող վարժանքներին: Ավելի վաղ ՏԱԶ հեռուստաալիքը հաղորդել Էր, որ Սլովակիայի նախարարների կաբինետը հավանություն Է տվել սլովակցի զինծառայողների մասնակցությանը Լեհաստանի եւ Ուկրաինայի տարածքում անցկացվող զորավարժություններին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: