Friday, 29 03 2024
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին

Վրաստանում հավի մսի գները բարձրանում են

Վրացական շուկայում հավի մսի գները զգալիորեն աճում են, մասնավորապես, 2021 թվականին այս տեսակի մթերքի թանկացումը կազմել է 12%, սակայն միտումը շարունակվում է 2022 թվականին։ Մասնավորապես, այս տարվա հունվարին հավի միսը թանկացել է։

Ըստ տեղական արտադրողների՝ դրան պատճառ են հանդիսացել միջազգային գործընթացները և թռչնաբուծության ոլորտում օգտագործվող հումքի թանկացումը։

Թռչնաբուծության ասոցիացիայի ղեկավար Զուրաբ Ուչումբեգաշվիլիի խոսքով, տարվա ընթացքում միայն հավի կերի գինը գրեթե կրկնապատկվել է, և դա մեծ բեռ է արտադրողների համար:

«Թռչնաբուծության ոլորտում ծախսերը աղետալիորեն աճել են, ուստի վերջնական արտադրանքը թանկացել է բոլոր արտադրողների համար: Թռչնաբուծության համար անհրաժեշտ բոլոր նյութերը թանկանում են. Օրինակ, եթե մինչ համավարակը հացահատիկը գնում էինք 55-60 թեթրիով, ապա այժմ այն ​​թանկացել է մինչև 1,20 լարի։ Ստեղծված իրավիճակում թանկացումները զսպելը գրեթե անհնար է, քանի որ հավի մսի ինքնարժեքի գրեթե 65-70 տոկոսը անասնակերն է, մնացած ծախսերը չնչին են»,- հայտարարել է նա։

Ըստ նրա՝ այս իրավիճակում թանկացել է բոլոր արտադրողների հավի միսը՝ մեկը թանկացրել է 10%-ով, մյուսը՝ 15%-ով, բայց ոչ մի արտադրող չի կարողացել իրավիճակից դուրս գալ առանց գնաճի։

«Մենք բոլորս գնում ենք նույն հոսքով, և ինչ որ մեկին չենք կարող մեղադրել։ Ամբողջ աշխարհում նման գործընթացներ են տեղի ունենում, կորոնավիրուսը գլխիվայր շուռ է տվել ամբողջ բիզնեսը»,- ասում է Զուրաբ Ուչումբեգաշվիլին։

Գների բարձրացումն ազդել է նաև ձվի արտադրության վրա: Այս հատվածում հումքն էլ ավելի է թանկացել, քան թռչնաբուծության մյուս ճյուղերում։

«Օրինակ՝ ձվի փաթեթավորումը թանկացել է, եթե նախկինում ստվարաթղթե տուփերը, որոնցով ձուն մատակարարվում էր բաշխիչ ցանցին՝ արժեր 1,20 լարի, հիմա՝ 3,20 է, թանկացել է նաև պլաստմասե փաթեթավորումը, որը վերջերս շատ է գործածվում։ Ընդհանրապես, ամեն ինչն է թանկացել, բիզնեսն էլ է հայտնվել շատ ծանր վիճակում, քանի որ գնալով դժվարանում է թանկացած ապրանքը վաճառել»,- ասում է նա։

Ասոցիացիայի ղեկավարի խոսքով, արտադրողները միջազգային շուկաներում սպասում են չնչին փոփոխությունների, որոնք թույլ կտան գների գոնե մասնակի իջեցում սկսել, սակայն մինչ այժմ նման հանգամանքներ ի հայտ չեն գալիս։

Վրացստատի տվյալներով՝ 2021 թվականին հավի մսի գինը 2020 թվականի համեմատ աճել է 11,9%-ով։

Աղբյուրը՝ Bizzone.ge

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում