Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնում է, որ շարժական մամոգրաֆն արդեն Ալավերդի քաղաքում է: Փետրվարի 9-ից սկսած Ալավերդու բժշկական կենտրոնում և Թումանյանի տարածաշրջանի 8 բուժհաստատություններում կցագրված 50-69 տարեկան կանայք հնարավորություն ունեն անցնել կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար հետազոտություն: Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելումը սկսվում է վաղ ախտորոշումից: Պետության շնորհիվ 50-69 տարեկան կանայք հնարավորություն ունեն անցնելու կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար հետազոտություն: