Կալաշնիկովի ինքնաձիգների արտադրությունը Ղազախստանում կկազմակերպեն 2022 թվականին «Տինիս» գործարանում, որը Ակմոլինի մարզի խոշորագույն մեքենաշինական ձեռնարկություններից մեկն Է: Այդ մասին, հաղորդել Է հանրապետության արդյունաբերության եւ ենթակառուցվածքային զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:
Այն, որ Ղազախստանի հետ բանակցություններ են վարվում նրա տարածքում ռուսական ինքնաձիգների լիցենզիոն արտադրության մասին, ՌԻԱ Նովոստիին հաղորդել են «Կալաշնիկով» ընկերությունների խմբում 2021 թվականի հունիսին: Ղազախական կողմից որպես նախագծի օպերատոր հանդես Է եկել «Ղազախստան ինժինիրինգ» ընկերությունը, որի կազմի մեջ մտնում Է «Տինիս» գործարանը:
«Կալաշնիկով» խմբի ձեռնարկությունները թողարկում են տարբեր կարգի մարտական հրաձգային զենքի լայն շարք: «Տարվա ընթացքում Կոկշետաուում (Ակմոլինի մարզի վարչական կենտրոն) պլանավորում են սկսել Կալաշնիկովի ինքնաձիգների 2015 թվականի նմուշի արտադրություն»,-ասվում Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Պարզաբանվում Է, որ ԱԿ-12 եւ ԱԿ-15 ինքնաձիգները հավաքելու են «Տինիս» բաժնետիրական ընկերության բազայի վրա: