Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Վահան Բիչախչյանի ֆանտաստիկ ցուցանիշը․ «Պոգոնի» լուրջ հավակնությունը․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտան Վահան Բիչախչյանը շարունակում է փայլել իր նոր թիմի լեհական «Պոգոնի» կազմում։ Երեկ «Պոգոնը» ստուգողական խաղում 7։2 հաշվով առավելության հասավ «Օլիմպիա Էլբլոնգի» նկատմամբ։ Մեր ֆուտբոլիստը դուբլ ձևակերպեց աչքի ընկնելով 41-րդ և 48-րդ րոպեներին։ Նշենք, որ Բիչախչյանը 5-րդ խաղում անընդմեջ դարձավ գոլի հեղինակ։ Նորամուտի 5 խաղերում խփած 6 գնդակը կարելի է համարել ֆանտաստիկ ցուցանիշ 22-ամյա կիսապաշտպանի համար։ Բիչախչյանը «Պոգոնի» կազմում գոլերի հաշիվը բացել էր շվեյցարական «Ցյուրխի» դեմ նորամուտի խաղում։ Այնուհետև աչքի էր ընկել ուկրաինական «Զարիայի» և գերմանական «Հանզայի» դեմ հանդիպումներում։ Եվ վերջապես նորամուտը նշելով արդեն Լեհաստանի բարձրագույն լիգայում Բիչախչյանը «Պյաստ Գիլիվցեի» դեմ սկզբունքային մրցավեճում դուրս գալով փոխարինման 6 րոպե անց հաշիվը դարձրել էր 2։0։ «Վահանը դեռ նախապատրաստական փուլում ցույց էր տվել, թե որքան վտանգավոր է մրցակցի դարպասի մոտ։ Նա գոլ խփեց իր նորամուտի խաղում և ուրախացրեց ինչպես ինձ, այնպես էլ ամբողջ թիմին։ Կարծում եմ, որ մենք արժանի էինք այս հաղթանակին»,- «Պյաստ Գիլիվցեի» դեմ խաղից հետո ասել էր «Պոգոնի» գլխավոր մարզիչ Կոստա Ռունյայիչը։ Այս հաղթանակի շնորհիվ Լեհաստանի ընթացիկ առաջնությունում «Պոգոնը» ամրապնդել էր դիրքերը երկրորդ հորիզոնականում։

Մասնավորապես, 20-րդ տուրից հետո «Պոգոնն» ունի 40 միավոր և ընդամենը երկու միավորով է զիջում Պոզնանի «Լեխին»։ Բիչախչյանի թիմը գնում է դեպի չեմպիոնություն և ունի բոլոր հնարավորությունները մեծ հաղթանակին հասնելու։ Արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ Բիչախչյանի գալուստով չեմպիոնության համար պայքարում «Պոգոնի» հավակնությունները մեծացել են։ «Առաջին օրվանից սկսած Վահանը շատ լավ մերվեց կոլեկտիվին: Երիտասարդ մեծ պոտենցիալով խաղացող է ու զարգանալու տեղ ունի: Նա իր թիմի հիմնական կազմի խաղացող էր, շատ հանդիպումներ է անցկացրել ու քիչ գոլեր չի խփել: Բիչախչյանը բազմակողմանի զարգացած ֆուտբոլիստ է: Նա անպայման կնստի ավտոբուս ու կմեկնի թիմի հետ առաջիկա խաղին: Խոսքը մի ֆուտբոլիստի մասին է, որն անպայման օգուտ է տալու մեզ»,- նշել էր «Պոգոնի» գլխավոր մարզիչը դեռևս «Պյաստ Գիլիվցեի» դեմ խաղից առաջ։ Հիշեցնենք, որ հունվարի 10-ին մեր ֆուտբոլիստը 3․5 տարվա պայմանագիր էր կնքել «Պոգոնի» հետ: Բիչախչյանը 2017 թվականից հանդես էր գալիս Սլովակիայի «Ժիլինայում»: The Guardian-ի վարկածով 2016 թվականին հայ կիսապաշտպանը դասվում էր աշխարհի ամենատաղանդավոր 60 պատանի ֆուտբոլիստների շարքում։

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում Բիչախչյանը նորամուտը նշել էր 2020 թվականին: Մինչ այդ նա տպավորիչ ու արդյունավետ ելույթներով աչքի էր ընկնում Հայաստանի երիտասարդական և պատանեկան հավաքականներում։ Բիչախչյանի տեղափոխությունը «Պոգոն» կարելի է համարել նրա կարիերայում էական առաջընթաց։ Ըստ Transfermarkt պարբերականի նախորդ տարվա դեկտեմբերին Բիչախչյանի տրանսֆերային արժեքը ավելանալով 300 հազար եվրոյով, դարձել է 900 հազար եվրո։ Նույն պարբերականի համաձայն, «Պոգոնը» հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է հենց այդքան գումար։ Բիչախչյանը դարձել էր «Պոգոնի» պատմության ամենաթանկ ձեռքբերումը։Ի դեպ՝ Բիչախչյանը «Ժիլինայի» ամենաթանկ ֆուտբոլիստն էր Նախորդ տարվա մայիսին, գրավելով Շվեդիայի ազգային թիմի դարպասը, Բիչախչյանն իր առաջին գոլն էր խփել Հայաստանի հավաքականի կազմում։

Լիահույս ենք, որ Ազգերի լիգայի առաջիկա խաղարկությունում, ինչպես նաև Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Բիչախչյաը արդյունավետ խաղով աչքի կընկնի մեր գլխավոր թիմում։ «Պոգոնում» հայտնվելը և ֆանտաստիկ նորամուտը էական առաջընթաց էր ֆուտբոլիստի կարիերայում որը պետք է դրսևորվի նաև Հայաստանի ազգային թիմում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում