Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Երևանը Մինսկին պետք է պատասխանի ոչ թե «աբառոտկայով», այլ կոնկրետ գործողությամբ․ ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում անելիք չունենք

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն YouTube ալիքով պատասխանելով ռուսաստանցի լրագրող Վլադիմրի Սոլովյովի հարցերին և անմասն չի մնացել նաև Հայաստանին անդրադառնալուց։

Լուկաշենկոյի կարծիքով՝ առաջիկա 15 տարիներին Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ Ուկրաինան, Հայաստանը, Ղազախստանը և կենտրոնասիական այլ պետություններ․«Բելառուսն արդեն այնտեղ է։ Կարծում եմ, Ղազախստանի համար լավ դաս էր։ Եթե ասում եք ժամկետը 15 տարի է, վստահ եմ, որ Ուկրաինան այնտեղ կլինի, եթե սխալներ թույլ չտանք։ Դե, իսկ մնացածը՝ ըստ պարագծի… այդ հզորության միավորման ավարտից հետո, կամ միավորման ընթացքում… իրենք որտե՞ղ են հայտնվելու։

Հայաստանը փախչելու տեղ չունի… ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են… իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է։ Ադրբեջանը դուրս է մնում այդ կոհորտայից, որովհետև մենք նույնպես շատ սխալներ ենք թույլ տվել։ Առանձին խոսակցություն է, և այնտեղ, իհարկե, Թուրքիան շատ լուրջ կերպով սատարում է Ադրբեջանին. Թուրքիայի միջոցով են հոսում [ադրբեջանական] գազը, նավթը… Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը, կարծում եմ, տնտեսական նպատակահարմարությունից ելնելով, նույնպես կմիանան», -ընդգծել է Բելառուսի նախագահը։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը՝ նախևառաջ պետք է հասկանալ, թե ինչ է ասել Բելառուսի նախագահը․ «Նա փաստացիորեն ասել է՝ Հայաստանը որևէ մեկին պետք չէ։ Դա կարելի է նաև այսպես ասել՝ Հայաստանը անպետք պետություն է, որևէ մեկին պետք չէ։ Ամբողջ աշխարհը  իր պատժամիջոցներով համերաշխորեն հայտարարում է, որ այդ ակումբը անպետք պետությունների ակումբ է։ Եթե մենք չենք հասկացել, 44 օրյա պատերազմի հետևանքներին ծանոթ չենք, չենք տեսնում, թե ինչ տնտեսական համակարգում ենք գտնվում, այնտեղ պետության ղեկավարները տասնամյակներով չեն փոխվում և եթե մենք դրա վտանգները չենք գիտակցում՝ շատ վատ է։ Մեզ մոտ իրոք ինչ-որ բան անպետք է, իսկապես ինչ-որ անպետք մի բան կա, որ պետք է փոխվի։ Դա մեր վերաբերմունքն ու ինքնագնահատականն է։ Մեզ այնտեղից ասում են՝ դուք անպետք եք, մենք պատասխանում ենք՝ դուք էլ եք անպետք։ Ես կարծում եմ՝ այդպես չի կարելի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Արշակյանի՝ մենք պետք է խզենք մեր կապերն անպետքների հետ․ «Ու հարաբերություններ ստեղծենք պետքական, օգտակար քաղաքական միությունների հետ։ Պետք է դաշնակիցներ փնտրենք օգտակար պետությունների մեջ։Մտել ենք անպետքների մեջ ու ասում է՝ դու՞ք եք ավելի շատ անպետք, թե՞ մենք։ Կարծում եմ՝ այստեղ կարևոր չէ՝ ընդդիմություն է, թե իշխանություն։ Հայկական պետության իշխանությունը երկու թև ունի՝ քաղաքական մեծամասնություն ու փոքրամասնություն։ Նրանց հայտարարությունը իրենց պետքական լինելու  մասին չի հնչել։ Դա ռուսերենում կոչվում է՝ «աբառոտկա», «Դուռակ, սամ դուռակ» շրջապտույտից պետք է դուրս գալ ու լինել առաջընթաց ապրող, ժողովրդավարական ազատ պետություն ու ունենալ ընկերներ։ Ասա ընկերդ ով է, ասեմ՝ դու ով ես։ Եթե քո ընկերն անպետք է, ուրեմն՝ դու էլ ես անպետք»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի դիտարկմամբ՝ նախևառաջ Լուկաշենկոյին պետք է պատասխանի Հայաստանի ԱԳՆ-ն․<<Կամ դեսպանին կանչի ու հետը լրջորեն խոսի, նաև խոսի ՀԱՊԿ շրջանակներում բարոյականության չափորոշիչների մասին։ Հայաստանը ՀԱՊԿ-ի դիտում է որպես բարոյական քաղաքական կառույց և ոչ գազանանոց։ Ենթադրում եմ, որ բոլոր դեպքերում Պուտինը սրա հետ խառը չէ։ Բայց նա էլ լավագույնս առիթն օգտագործում է  Պուտինին քծնելու համար։ Ալիևն էլ նավթ ուղարկելու մեսիջ է ուղարկում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ կա նաև Բելառուսում հայ համայնքի մեղքը․ «Եթե կազմակերպված համայնք ունենայինք, վաղուց Բելառուսում մենագրություններ, հոդվածներ կգրվեին՝ առ այն, որ Բելառուսի Սոցիալիստական Հանրապետության գործադիր կոմիտեի հիմնադիր նախագահը Ալեքսանդր  Մյասնիկյանն է, Բելառուսի կոմունիստական կուսակցության քարտուղարն  էլ է նա եղել։ Հարց՝ այնտեղ ապրող հայերը դա գիտե՞ն, հիմա նման լուրերով պետք է ողողված լիներ համացանցը, ինչու՞ չեն անում»։

Շիրինյանի խոսքերով՝ քաղաքականության մեջ քծնանքը միայն վնաս է տալիս․«Հայաստանը ՀԱՊԿ-ում գործ չունի, իսկ ԵԱՏՄ-ում միայն դիտորդի կարգավիճակ պետք է ունենա։ Այս խնդիրը մնում է ակտուալ»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում