Thursday, 25 04 2024
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ

ԱԺ-ում թույլ են տրվում լրագրողների աշխատանքի սահմանափակումներ և պաշտոնյաների անթույլատրելի արարքներ․ ՄԻՊ արտահերթ զեկույցը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է արտահերթ զեկույց Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների և լրագրողների նկատմամբ հանրային պաշտոնյաների անթույլատրելի արարքների մասին:

«Նախ, զեկույցում առաջ են քաշվել Պաշտպանի այն հիմնարար մոտեցումը, որ հանրային պաշտոնյաները պետք է ղեկավարվեն լրագրողների բարեխղճության ու օրինավորության կանխավարկածով:

Խոսքն առավել կոնկրետ վերաբերում է լրագրողների գործունեության սահմանափակումներին ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնների ներքո սահմանելու իրավաչափությանը։

Զեկույցով կարևորվել է լրագրողների բարձր պրոֆեսիոնալ աշխատանքը պատասխանատու լրագրության կանոններով: Առանց պրոֆեսիոնալ լրագրողական աշխատանքի հնարավոր չէ ապահովել լրագրողների լիարժեք պաշտպանություն:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ինքն է նաև պարբերաբար կազմակերպում քննարկումներ ու աշխատաժողովներ լրագրողների համար տարբեր մասնագիտական ուղղություններով (կանանց իրավունքներ, աշխատանքային իրավունքներ և այլն)՝ նպաստելու համար լրագրողների բարձր մասնագիտական աշխատանքին:

Սույն արտահերթ զեկույցը նպատակ ունի ևս մեկ անգամ ամրագրել լրագրողների մասնագիտական աշխատանքի կարևորությունը և ցույց տալ այդ աշխատանքին միջամտելու պետության հայեցողության սահմանները:

Զեկույցն ամրագրում է, որ գոյություն չունեն իրավական կոնկրետ ու հստակ կարգավորումներ, որոնցով կամ որոնց հիման վրա կամրագրվեն Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները ԱԺ նստավայրի տարածքում և շենքում ։

Խնդրահարույց է ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների նկատմամբ բացասական հետևանքները, պատասխանատվության միջոցները չունեն իրավական հիմք, չեն ստացել օրենքի մակարդակով ամրագրում, ինչպես նաև կանխատեսելի չեն հենց իրենց լրագրողների համար:

Լրագրողների համար չի իրականացվել պատշաճ իրազեկում իրենց իրավունքների, մասնագիտական գործունեության սահմանափակումների վերաբերյալ, այդ թվում՝ սահմանափակումների սահմանների, ինչպես նաև այդ սահմանափակումներին չհետևելու դեպքում բացասական հետևանքների վերաբերյալ:

Բացի այդ, զեկույցում Պաշտպանն անդրադարձել է նրան, որ անորոշ կարգավորումների ու օրենսդրական բացի պատճառով ստեղծվել է այնպիսի վիճակ, երբ տարբեր հանրային գործիչներ, այդ թվում՝ Կառավարության և Ազգային ժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ լրագրողների մասնագիտական աշխատանքի քննարկվող սահմանափակումները հիմնավորելիս բերում են հանցագործությունների դեմ պայքարի հիմնավորումներ: Չի կարող ընդունելի լինել, որ այն էլ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների մասին խոսելիս համեմատություններ են տարվում, օրինակ, ծանր հանցանքներ (օրինակ՝ ահաբեկչություն) կատարած անձանց կամ վարձկանների հետ՝ դրանով առավել նպաստելով հասարակությունում, ինչպես նաև այլ մարմինների մոտ լրագրողների մասնագիտական գործունեության նկատմամբ կարծրատիպերի ձևավորմանը կամ խորացմանը:

Զեկույցում նաև մանրամասն վերլուծված է Ազգային ժողովում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների անթույլատրելի վարքագիծն ու արարքները լրագրողների նկատմամբ, այդ թվում՝ ապօրինի սպառնալիքների ներքո լրագրողներին ապօրինի պահանջներ ներկայացնելը (առանց հիմնավորումների լրագրողական նյութերը ջնջելու պահանջներ, հավատարմագրումից զրկելու սպառնալիքի դեպքեր և այլն) :

ԱԺ-ում հավատարմագրված լրագրողի աշխատանքը պետք է կանոնակարգվի ոչ թե հանցավորության դեմ պայքարի կամ այդ իմաստով ԱԺ անվտանգության ապահովման, այլ կոնկրետ մարմնի բնականոն գործունեության տեսանկյունից՝ մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքով և առանց լրագրողի աշխատանքի խոչընդոտների:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ Ազգային ժողովի անվտանգության ապահովումը հիմնարար կարևորություն ունի, սակայն լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետևում:

ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է նաև Սահմանադրական դատարան. վիճարկվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, 14-րդ հոդվածի 7-րդ մասի, 54-րդ հոդվածի 4-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 42-րդ, 51-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածներին:

Այսպիսով, առիթը համարելով ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումները և այդ հարցում ՍԴ-ին ուղղված Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը, հաշվի առնելով, որ ԱԺ-ում անորոշ կարգավորումները նպաստում են լրագրողների իրավունքների սահմանափակումները՝ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց, որում մանրամասն վերլուծված են վիճարկվող կարգավորումների հիման վրա կիրառվող սահմանափակումների իրավաչափությանը վերաբերող հարցերը, ինչպես նաև ներկայացված են լրագրողների պաշտպանված մասնագիտական աշխատանքի ապահովման կանոններ», – ասված է Թաթոյանի զեկույցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում