Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

Ռուսամետ-արևմտամետը չեմ հասկանում. Արզաքանցյանը նոր կուսակցություն է հիմնում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ալյանս» կուսակցության Գերագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանը

Պարոն Արզաքանցյան, Ձեր կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, օրերս նշանակվել է Հայաստանի գիմնաստիկայի ֆեդերացիայի փոխնախագահ։ Նա ղեկավարելու է գեղարվեստական գիմնաստիկայի ոլորտը։ Սա նշանակում է՝ վերջնականապես տեղափոխվել եք Հայաստա՞ն։

-Իմ կինը, այո՛, տեղափոխվել է Հայաստան, բայց ես Հայաստանից ոչ մի տեղ չեմ գնացել, իսկ եթե գնացել եմ, գործնական եմ գնացել, ես իմ Գավառի գրանցումից ոչ մի անգամ դուրս չեմ եկել։ Ինչ վերաբերում է կնոջս՝ Հայաստան տեղափոխվելուն, ոնց իրար հետ շփվել ենք, ինքը ամենաշատը երեք օր է ինձնից բացակայել, միշտ իրար հետ ենք եղել։

-ԿԳՄՍ նախարարությունի՞ց էր արդյոք առաջարկը, թե՞ Դուք եք միջնորդել տիկին Ռոտեմբերի աշխատանքի հարցում։

-Ասեմ, որ իմանաք, շատ երկրներ մեկենաս են ման գալիս, որ իրենց օգնի, սպորտում տարբեր բարեգործություններ կատարի, որ աշխատանքը գնա առաջ։ Ինչ վերաբերում է հարցին, թե իշխանությունները կապ ունեն, թե ոչ, Հայաստանի գիմնաստիկայի ֆեդերացիայի գլխավոր մարզիչը դիմել է տիկին Ռոտեմբերգին՝ ստանձնելու գեղարվեստական մարմնամարզությունը, քանի որ ինքը երկար ժամանակ ապրել է Լոնդոնում, մրցումներ է կազմակերպել, օգնել է երեխաներին մարզվելու և սպորտային լավ ճանապարհ ունենալու։ Ասեմ, որ Նատալյա Սերգեևնան որպես մեր հայրենիքը, մեր ժողովրդին սիրող և հարգող մարդ, որոշեց, որ կարող է մեզ և մեր երեխաներին օգուտ տալ։ Մեր երեխաները Սովետը քանդվելուց հետո ոչ մի անգամ չեն գնացել միջազգային մրցումների, ոչ մի անգամ մեր եռագույնը չեն բարձրացրել, ոչ մի տեղ չեն գրավել Եվրոպայի, աշխարհի առաջնություններում, օլիմպիադաների: Նրանք մասնակցել են որպես ՌԴ քաղաքացի կամ Ռուսաստանում ապրող հայ քաղաքացի։ Ինչո՞ւ եմ ես այս ամենից տեղյակ, որովհետև իմ կինը մեր երկրում ինչ անում է, ես հետևողական եմ լինում, որ ինքը սխալ թույլ չտա, որովհետև ռուսական և հայկական մենթալիտետ գոյություն ունի, որ հանկարծ մենթալիտետին սխալ չլինի։ Սրանով ոչ թե իր համար աշխատանք ենք գտնում, Աստծուն փառք, ինքը լիքը գործ ունի, եթե կարողանա իր միջոցները ղեկավարել ինչպես պետք է, անգամ դրան ժամանակը չի հերիքում։ Հիմա ինքը այնքան  ժամանակ է ներդնում այդ գործին, որ էլ չի հերիքում, միջազգային մարզիչներ է հրավիրում այստեղ, որ կարողանանք լուրջ արդյունքներ գրանցել աշխարհում։ Հիմա նա կազմակերպել է գավաթի մրցաշար, և այն դպրոցներում, որտեղ շատ են ոսկե մեդալները, այդ մարզիչներին կարգավիճակ է տալիս, որ կարողանան արդյունավետ աշխատանք կատարել հետագայի համար։

-Պարոն Արզաքանցյան, Ձեր տիկինն աչքի է ընկնում իր տարբեր գլխարկներով։ Միասի՞ն եք ընտրում։

-Որ ասեմ՝ հա, կհավատա՞ս։ Ես ինչ գործ ունեմ, էդ մարդը մի քանի տարի առաջ էլ, երբ դեռ ծանոթ չենք եղել, իր միջոցները և  հնարավորությունները ներում էին, որ ինչ գույնի գլխարկ ուզենա, ժամը մեկ կամ շաբաթը մեկ հագնի։ Հակառակը, ինքը լավ օրինակներ է ցույց տալիս, հիմա էլ նոր խանութ է բացում, որ կարողանա մեր կանանց մոտ նորաձևության մեջ նոր և ժամանակակից շարժում ցույց տալ։ Ինքը մոդային հետևող կին է, չեմ ասում կրթություն, գիտություն, բայց ճաշակ ունի հաստատ։ Ինչով կարողանում է, օգուտ կտա։ Ես էլ իմ կյանքում համ սոցիալական կարիք ունեցողների կողքին եմ կանգնել, համ ճանապարհաշինության աշխատանքներ եմ կատարել, լուսավորություն, գազաֆիկացում, ջրագծեր: Սովետական Միության ժամանակվանից մարդիկ տարիներով ջուրը մեքենաներով էին բերում, և ես Հացառատ երեք կմ ջրագիծ եմ կառուցել,  չորս կմ կապիտալ ճանապարհաշինարարություն եմ կատարել՝ լուսավորության հետ միասին։ Մարդիկ հնարավորություն չունեին տարբեր հեռուստաընկերություններ դիտել, ես այդ սարքերն եմ առել, որ կարողանան նայել։ Ես էլ ո՞րն ասեմ։

-Վերջերս նախագահ դառնալու մասին էիք խոսել, հիմա կարծես նման շանսեր այլևս չկան, քանի  որ հայտնի է նախագահի անունը։

-Մի րոպե, ես ասել եմ և իմ խոսքին տեր եմ։ Ես ցանկություն ունեմ և՛ երկիրը ղեկավարեմ, և՛ վարչապետ դառնամ, և՛ նախագահ այն ժամանակ, երբ նոր ընտրություններ կլինեն։ Եթե մեր ժողովուրդը իր ձայնը կտա ինձ, ես պատրաստ եմ իմ բոլոր ունակությունները ներդնել հայրենիքի համար։ Ես իմ երկիրը սիրում եմ և հարգում, գիտեմ, որ մենք ունենք խոշոր պոտենցիալ, և պետք է ոչ թե նստենք խոսենք, այլ իրագործենք և նպաստենք մեր երկրի զարգացմանը։ Ավելին, մի քանի օրից ես կհայտարարեմ, որ դուրս եմ գալիս «Ալյանս» կուսակցությունից, որովհետև ուզում եմ նոր կուսակցություն ստեղծել և նոր կուսակցությունով իմ թիմակիցների հետ գնամ մեր ծրագրով առաջ։

-«Ալյանսում» չեն փորձել Ձեզ համոզել, հետ պահե՞լ։ Կուսակցության վարկանիշը Ձեր հեռանալով կընկնի՞, թե ոչ։

-Ես զբաղվում եմ հայրենասիրական աշխատանքներով, վարկանիշի չափանիշներով չեմ զբաղվում, դրա համար առանձին ընկերություններ կան։ Ժողովրդի կամքը ես հաշվի եմ առնում, դրա համար այս քայլին եմ դիմում։

-Տիգրան Ուրիխանյանի հետ ներքին խմորումներ կայի՞ն։

-Ասեմ, որ իմանաք, շատ էդպես բաներ չեն եղել, մնացել ենք նորմալ ընկերներ, բայց ես որոշեցի իմ կուսակցությունը հիմնել՝ իր թիմակիցներով, իր գաղափարներով և այսօրվանից արդեն աշխատանքներ ենք կատարում, որ մեր կողքը ունենանք ավելի մեծ քանակի հայրենասեր, նվիրված ժողովուրդ, որ կարողանանք հասնել մեր նպատակին։

-Հայտնի քաղաքական գործիչներ կլինե՞ն Ձեր կուսակցությունում։

Իմ թիմում լինելու են մեր հայրենիքի երիտասարդները: Կարող է իրենք այդքան ճանաչված չեն, բայց իրենք իրենց գործով ցույց կտան, թե ինչի են ընդունակ: Ես չեմ ուզում առաջվա ճանաչված մարդկանց ներգրավեմ իմ կուսակցություն, մենք ուզում ենք սերնդափոխություն անել, որովհետև մեր հայրենիքն արժանի է լավ կադրերով աշխատանքի ու զարգացման, և մենք դրան ենք հասնելու:

Ինչպե՞ս է կոչվելու ձեր կուսակցությունը, արդեն ընտրե՞լ եք անունը:

Կուսակցության անունը շուտով հայտնի կլինի հանրությանը:

Փաստորեն ավելի շատ կուսակցությունում գավառացի՞ներ են լինելու, հատկապես հիմնադիր կազմում:

Ոչ, բոլոր մարզերից էլ լինելու են:

Նոր կուսակցությունն ինչպիսի՞ արտաքին քաղաքականության կողմնակից է. Հայաստանն ավելի շատ պետք է Արևմուտք նայի, թե՞ դեպի Ռուսաստան:

Ինչպես ես եղել եմ, երբ 2003 թվականին մտել եմ քաղաքականության մեջ, այդպես էլ լինելու է: Հայաստանը կշփվի, կհամագործակցի այն երկրների հետ, որոնք սիրում հարգում են Հայաստանին, աշխարհի նիստուկացը, ամեն ինչը հարգող պետությունների հետ: Ես ոչ ռուսամետը, ոչ արևմտամետը չեմ հասկանում: մենք պետք է այդ ամենը դնենք կողքի, լինենք հայրենասեր, մեր երկիրը սիրող, հարգող ժողովուրդ: Ով ունի լավ առաջարկներ, իր հետ էլ պետք է համագործակցենք:

Իսկ իշխանափոխության հարց դնելո՞ւ եք:

Իշխանափոխությունն անում է ժողովուրդը: Գալիս է ընտրությունների ժամանակը, ժողովուրդը ընտրում է, իսկ մենք խախտումներ չենք կատարի:

Փետրվարի՞ն, թե արդեն մարտին կլինի ձեր կուսակցության անդրանիկ համագումարը:

Եկեք ես համագումարի մասին չհայտարարեմ, քանի որ գրանցման փուլը հայտնի չեղավ, որպեսզի մենք ամեն ինչը չափանիշների մեջ անենք, հետևաբար, համագումարի օր չեմ կարող ասել:

Իսկ ե՞րբ եք պատրաստվում «Ալյանս» կուսակցությունից դուրս գալ:

Շուտով տեղյակ կլինեք:

Փաստորեն «Ալյանսի» հետ չստացվեց ճանապարհ գնալ:

Չեմ ուզում դա հիմա մեկնաբանել: Մենք կմնանք նորմալ, մտերիմ հարաբերությունների մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում