Wednesday, 24 04 2024
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
Լուրերի օրվա թողարկում 14։00

Բաքուն կոպիտ խախտում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների կիրառման որոշումը. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի՝ հայկական մշակութային ժառանգությունը յուրացնելու մտադրության կապակցությամբ՝ նշելով, որ Ադրբեջանում հատուկ հանձնաժողովի ստեղծումը, որը կփոխակերպի հայկական մշակութային և կրոնական կոթողները՝ դրանց հետագա յուրացմամբ, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների կիրառման մասին որոշման կոպիտ խախտում է: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից։

«Խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական իշխանությունների՝ հատուկ հանձնաժողով ստեղծելու որոշումը, որի աշխատանքը, համաձայն պաշտոնատար անձանց հաջորդող հայտարարությունների, ուղղված կլինի Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում գտնվող մշակութային և կրոնական կոթողներից հայկականության հետքերի ջնջմանը: Տվյալ քայլը ևս մեկ անգամ համոզիչ կերպով հաստատում է այն ակնհայտ փաստը, որ ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ հայտնված հայկական մշակութային ժառանգությանը լիակատար ոչնչացման կամ պատմական արմատներից անջատվելու իրական վտանգ է սպառնում։

Բազմիցս նշել ենք, որ Ադրբեջանի կողմից պատմության կեղծումն ու մշակութային ցեղասպանությունը տասնամյակներ շարունակ կանոնավոր կերպով իրականացվող ավելի լայն հակահայկական քաղաքականության մաս են կազմում: Եթե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության սկզբնական փուլում պատմության և մշակույթի հետ մեքենայությունները ծառայում էին որպես արդարացում նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ից հայկական բնակչության բռնի տեղահանման համար, ապա հիմա դրանք միտված են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական ուժի ապօրինի կիրառման արդյունքների օրինականացմանը»,- ընդգծում են Արցախի ԱԳՆ-ում:

Նշվում է, որ ինչպես օկուպացված տարածքներում, այնպես էլ Ադրբեջանում հայկական ներկայության ոչնչացումը պատմության կեղծման, հայկական մշակութային կոթողների ոչնչացման և բնիկ տեղանունների անվանափոխման միջոցով, ըստ էության, Ադրբեջանի ագրեսիայի շարունակումն է այլ մեթոդներով:

«Միջազգային հանրությունում և փորձագիտական շրջանակներում հստակ համոզմունք կա, որ մշակութային կոթողների ոչնչացումը ոտնձգություն է ժողովուրդների արժանապատվության, արժեքների և կատարելատիպերի նկատմամբ, որի նպատակն է քայքայել ազգի՝ պատմական փորձություններին դիմակայելու և զարգանալու ունակությունը: Հայկական պատմությանը և մշակույթին պատերազմ հայտարարելով՝ Ադրբեջանը հենց այդ նպատակն է հետապնդում»,- շեշտված է հայտարարության մեջ, որի համաձայն՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը ոչ միայն Արցախի ժողովրդին իր իրավունքներից, այդ թվում՝ մշակույթի իրավունքից զրկելու փորձ է, այլև՝ մարտահրավեր միջազգային հանրության համար և սպառնալիք խաղաղությանը և անվտանգությանը: Ըստ փաստաթղթի՝ վերջին տասնամյակների ընթացքում միջազգային հանրությունը՝ ի դեմս ՄԱԿ-ի, արձագանքելով հակամարտությունների ընթացքում մշակութային կոթողների դիտավորյալ ոչնչացման հաճախակի դարձած դեպքերին, մշակել է դիրքորոշում, ըստ որի՝ մշակութային օբյեկտների ոչնչացումը պատերազմական հանցագործություն է և հավասարեցվում է ահաբեկչական գործողություններին:

«Ադրբեջանում հատուկ հանձնաժողովի ստեղծումը, որը կփոխակերպի հայկական մշակութային և կրոնական կոթողները՝ դրանց հետագա յուրացմամբ, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների կիրառման մասին որոշման կոպիտ խախտում է: Դրանք պաշտոնական Բաքվից պահանջում են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը, ներառյալ, բայց չսահմանափակվելով եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով և արտեֆակտներով: Որոշումը պարտադիր ուժ ունի Ադրբեջանի համար: Բաքվի հրաժարումը կատարել այն ցուցադրում է Բաքվի մտադրությունը խափանել, թեկուզև տեղային մակարդակով, միջազգային հարաբերությունների համակարգը, որն ապահովում է միջազգային խաղաղություն և անվտանգություն»,- գտնում են Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունում։

Արցախի ԱԳՆ-ն ևս մեկ անգամ կոչ է անում միջազգային հանրությանը և մասնագիտացված միջազգային կազմակերպություններին անհապաղ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ պարտադրելու Բաքվին կատարել իր միջազգային պարտավորությունները՝ պահպանելով և հարգելով հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը, և լիարժեք կերպով կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների կիրառման մասին որոշումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում