Tuesday, 23 04 2024
23:18
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ

Երևանը սոցիալական պաշտպանության նոր համակարգ կունենա

Երևանը սոցիալական պաշտպանության նոր համակարգ կունենա: Երևանի ավագանու փետրվարի 8-ի նիստի ընթացքում ներկայացվել է նոր համակարգի ավարտական փուլի նախագիծը, որն արժանացել է ավագանու հավանությանը: Նոր համակարգով Երևանի վարչական շրջաններում կստեղծվեն երեխաների սոցիալական պաշտպանության բաժիններ: Դրանք բաղկացած կլինեն սոցիալական աշխատողներից և հոգեբաններից։

Փոփոխությունը կհանգեցնի համայնքային սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացմանն ու սոցիալական նոր ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

«Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունն իմ անմիջական համակարգման ներքո է եղել, մենք այստեղ բարեփոխումները սկսեցինք պարզ տրամաբանությամբ. աշխատակիցը գալիս է առավոտյան 09:00-ից աշխատանքի և մինչև 18:00-ն ի՞նչ է անում, այդ հարցի պատասխանը ես այդպես էլ չստացա: Միջազգային մեր գործընկերների աջակցությամբ մենք մի շարք վերլուծություններ իրականացրեցինք, ընդհանուր տեսլական ձևավորեցինք, որի շրջանակում էլ քայլ առ քայլ գնացինք առաջ: Ակնկալվում էր, որ այս բարեփոխումները կվերջացնենք 2020թ., բայց հայտնի պատճառներով դրանք չեղան, և մենք այդ փոփոխություններն այսօր ենք ներկայացնում ձեր դատին: Կարծում եմ, երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը մեր հաջող ներդրած համակարգերից մեկն է և մոտակա երկու տարիներն արդեն կայացման տարիներ կլինեն»,- ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, նշել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու հավելել, որ մայրաքաղաքի կառավարման ոլորտում լուրջ փոփոխություններ են նախատեսվում, որոնց շրջանակում առանձնակի է կարևորվում աշխատակիցների վերապատրաստումը:

«Վերապատրաստման համար մենք պետք է միջոցներ չխնայենք, քանի որ մարդն է ստեղծում այն արժեքը, որն իր ետևից ստեղծում է նոր արժեքներ: Մարդկային կապիտալի զարգացման համար մենք պետք է միջոցներ ծախսենք, որպեսզի արդյունք ունենանք»:

Ըստ աղբյուրի՝ ավագանու որոշմամբ Երևանն Արցախի Հանրապետության երաժշտական և գեղարվեստի դպրոցներին 14 անուն 51 երաժշտական գործիք կնվիրաբերի: Գույքն էականորեն կբարելավի կրթադաստիարակչական գործընթացի որակը՝ մշակութային 11 օջախներում բարենպաստ պայմաններ ապահովելով շուրջ 2500 սաների համար:

Նշվում է, որ ավագանու որոշմամբ Երևանում կտեղադրվեն անվանի կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Ալեքսանդր Աճեմյանի, աշխարհահռչակ օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանի, անվանի արձակագիր, գրող, հրապարակախոս, թարգմանիչ Էդուարդ Ավագյանի և վիրաբույժ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր Իվան Գևորգյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ:

«Ավագանու մեկ այլ որոշմամբ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Հրաչյա Ներսիսյան փողոցից դեպի Ավետիս Ահարոնյան փողոց ձգվող ճանապարհահատվածն այսուհետ կկրի գրականագետ, դերասան և ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի դոցենտ Լևոն Ներսիսյանի անունը»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ հավելելով, որ Երևանի հ.171 հիմնական դպրոցն այսուհետ կկրի հայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, համաշխարհային շախմատային օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանի անունը: Կրթօջախն անվանակոչելու որոշման նախագիծը ևս արժանացավ ավագանու հավանությանը: Կարեն Ասրյանը տվյալ դպրոցի շրջանավարտն է եղել:

Երևանի ավագանու հաջորդ նիստը կգումարվի մարտի 15-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում