Tuesday, 16 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել

ՊԵԿ նախագահն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ Ռուստամ Բադասյանը դեսպանին ներկայացրել է ՊԵԿ-ի՝ առաջիկա տարիների բարեփոխումների օրակարգը՝ կարևորելով սահմանային մաքսային անցակետերի արդիականացումը, մաքսային ձևակերպումների ընթացակարգերն ամբողջությամբ էլեկտրոնային դարձնելու հանձնառությունը, ինչպես նաև սահմանային մաքսային անցակետերում արդիական մաքսային լաբորատորիաների ստեղծման անհրաժեշտությունը: ՊԵԿ նախագահը կարևորել է մաքսային լաբորատորիաների ստեղծման ընթացքում ՌԴ օրինակելի և առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ մարդկային ներուժի և տեխնիկական հագեցվածության տեսանկյունից:

Կողմերն ընդգծել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտում երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի առկայությունը, ինչը թույլ է տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ մակարդակում, ԱՊՀ գործադիր կոմիտեի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Բարձր է գնահատվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը մշտական ​​հիմունքներով գործող ՌԴ դաշնային մաքսային ծառայության ներկայացուցչության աշխատանքը: Ընդգծվել է՝ կառույցն անհապաղ արձագանքում է հրատապ լուծում պահանջող հարցերին:

Կողմերը գոհունակություն են հայտնել Պետական ​​եկամուտների կոմիտեի և ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության միջև առկա համագործակցության մակարդակից՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնել երկու երկրների հարկային և մաքսային վարչարարության ոլորտի միջև հետագա համագործակցությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում