Հրամանատարների մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով փետրվարի 7-ից 8-ը N զորամասում անցկացվել են հավաքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հավաքների մասնակիցները քննարկել են ստորաբաժանումների գործունեության արդյունավետության բարձրացման հարցեր, ներկայացրել առաջադրված պայմանական խնդիրների լուծման առաջարկներ։