Մարդու իրավունքների միջազգային դատարանը մերժել է Մարինա Բոթոյանի հայցն ընդդեմ Հայաստանի, որով նա պահանջում էր իրեն վճարել 4500 եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Գործը վերաբերում էր 2008թ. Բոթոյանի վիրահատությանը, որից հետո առաջ էին եկել բարդություններ: Բոթոյանը բողոք էր ներկայացրել վիրաբույժի դեմ` նրան մեղադրելով բժշկական սխալի մեջ: Մասնավորապես, նա դժգոհում էր հիվանդանոցում իր խնամքի որակից և որ ամբողջությամբ տեղեկացված չի եղել ընթացակարգի ռիսկերի մասին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ