Եվրոպական առաջարկ հաղորդաշարի հերթական թողարկումն այս անգամ նվիրված է շատ կարևոր մի թեմայի՝ հողերի չօգտագործման խնդրին, գյուղացիական տնտեսությունների կառուցվածքի բարելավմանը: Հողային ռեֆորմի անհրաժեշտության տարբեր ասպեկտների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ազգային Ժողովի պատգամավոր Վահե Ղալումյանի, Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի և Աժ նախկին պատգամավոր, տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի հետ: