Thursday, 18 04 2024
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել

Այո՛, մենք գործ ունենք համակարգված մաֆիայի հետ, որի շրջանակում տարբեր պետական կառույցների հարթություններում աշխատող չակերտավոր մասնագետներ են. թե՛ բարձր պաշտոնյաներ, և թե՛ Սփյուռքի գործարարներ. Ռուբեն Խաչատրյան

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ներկայացնում է Երևանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի մեկնաբանությունները․ «Նախորդ երեք տարիներին Երևանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հանդեպ վեց քրեական գործեր էին հարուցվել, որոնցից հինգը փակվել են՝ ի հեճուկս բողոքի ցույցերի, և մեկը փակվել է, սակայն մի դրվագի մասով լրացուցիչ քննության է ուղարկվել և չի փակվել զուտ համապատասխան մասնագետի բացակայության հիմքով, արդյունքում իրավական գնահատական տրվեց և օրենքով ևս ապացուցվեց, որ այդ ցույցերն արհեստական էին, մտացածին, ուղղորդված։ Եվ նաև Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աուդիտի արդյունքները հրապարակված չեն, սակայն հայտնում ենք, որ դրանք դրական են եղել և ոչ մի չարաշահում չի հայտնաբերվել»։

– Վերջին օրերին տեղեկություններ են տարածվում, որ Կենդանաբանական այգում կենդանիներ են սատկում: Կան տեսակետներ, որ կենդանիների սատկելը պայմանավորված է եղանակային պայմաններով, վատ և սխալ սննդակարգով, ինչպես նաև դիտավորյալ թունավորմամբ: Արդյո՞ք Դուք կիսում եք այս տեսակետները, ըստ Ձեզ՝ ինչը կարող է լինել իրական պատճառ:

– Ցավով պետք է նշեմ, որ թե՛ հետաքննող լրագրողները և թե՛ կառույցի հետ առնչություն ունեցող պետական մարմինները հետխորհրդային շրջաններից ի վեր այդպես էլ չկարողացան իրենց համար պարզել և զանազանել, թե որտեղ են թաքնված Կենդանաբանական այգու իրական խնդիրները, և պարբերաբար շրջանառվող լուրերն իրականում ի՞նչ շահ են հետապնդում։

Իսկ խնդիրները բազմաշերտ են ու հին։

Այգու խնդիրները նորարար և համակարգային լուծումների ու փոփոխությունների կարիք ունեն։

Իմ ութ տարվա աշխատանքի ընթացքում բոլորի աչքի առջև այգին կարելի է ասել հիմնովին վերանորոգվեց և կառուցվեց, այն, ինչը չէր արվել սովետական տարիներից ի վեր։ Այգին համալրվեց նաև նոր կենդանատեսակներով, միջոցառումներով և շատ կարևոր կրթական նախագծերով։

Վերջապես այգին դարձավ քաղաքի և երկրի համար ցանկալի վայր ոչ միայն տեղացիների, այլև զբոսաշրջիկների համար. 2010 թ. համեմատությամբ 2016-2017 թթ. այցելուների թիվը 30.000-ից աճեց ավելի քան 300.000-ի:

Սակայն ինչպես մեր իմաստուններն են ասել, ոչ մի լավ գործ «անպատիժ» չի մնում։

Մասնավորապես, այգու կառուցումից հետո հանկարծ հայտնվեցին հայտնի և անհայտ դեմքեր, որոնք մեծ ախորժակ և նպատակներ ունեին այգու նկատմամբ։ Մարդիկ էին և են, որոնք տարբեր բիզնես նպատակներ ունեն։

Որոշներն այգում զանազան բիզնեսներ ունենալու, երկարատև հաստատվելու, իսկ որոշներն էլ, էլ ավելի հեռահար նպատակներ ունեն, որոնք պարբերաբար այցելել և այցելում են քաղաքապետարան և իրենց իսկ կողմից կազմակերպված դեմոնստրացիաներին զուգահեռ բացահայտ առաջարկում մի քանի միլիոն դոլարի ներդրումներ իրականացնել այգում, եթե քաղաքապետարանը համաձայնի հանձնել այգին իրենց՝ երկարատև կառավարման պայմանով։ Իհարկե, այս ամենը, ցավոք, ինչպես առաջ, այնպես էլ հիմա զուգորդվում է ամենասարսափելի և շանտաժի գործիք հանդիսացող դաժան հանցագործություններով՝ կենդանիների թունավորումներով և սպանդով, ներսի աշխատակիցներին հրահրած դավաճանություններով և կեղծ վկայություններով, այս ջրաղացին ջուր է լցնում նաև ուղղորդված և միակողմանի «լուսաբանող լրատվական» դաշտը։

Իսկ ովքե՞ր են նրանք. որոշները Աֆրիկաների սև շուկայից գնված կենդանիներին Երևանի կենդանաբանական այգու միջոցով արդեն օրինականացված թղթաբանությամբ Ռուսաստան վաճառելու միտումներ ունեն, որոշները կրկեսի հետ կապված գործառույթներ, ի հեճուկս այս ամենի՝ օրենք ընդունվեց, կրկեսում կենդանիներով համարներն արգելվեցին։

Համապատասխան մարմիններին բազմիցս տեղեկացրել եմ, թե կոնկրետ ովքեր են այս մարդիկ և ինչ նպատակներ են հետապնդում, հարկ եղած դեպքում կհրապարկվեն նաև մարդկանց անուններ, որոնք, ցավոք, մինչև վերջերս տարբեր պաշտոններ են զբաղեցրել և դեռ զբաղեցնում։ Այո՛, մենք գործ ունենք համակարգված մաֆիայի հետ, որի շրջանակում տարբեր պետական կառույցների հարթություններում աշխատող չակերտավոր մասնագետներ են. թե՛ բարձր պաշտոնյաներ և թե՛ Սփյուռքի գործարարներ։

Սա հիմնական լոկոմոտիվն է այս խառնաշփոթի, որն օգտագործում է նաև մեր հասարակության որոշ շրջանակների թյուրընկալումը և տարաձայնությունները՝ կենդանական աշխարհի մասին նախնադարյան և սպառողի հոգեբանությամբ պայմանավորված պատկերացումները։ Այս պատկերացումներով պայմանավորված է, որ այսօր ունենք բազմաթիվ թշվառ «գազանանոցներ», այո՛, դրանց կենդանաբանական այգիներ անվանել չի կարելի։ Կամ ռեստորաններում ցուցադրվող զանազան վայրի կենդանիներ։

Ցավոք սրտի շատ երևույթներ վերագրում ենք օրենքի բացին, բայց դա իրականում մեր սոցիումում առկա անորոշ և չհասցեագրված խնդիրների արդյունքում բացթողումներն են. խեղաթյուրված և լոզունգներում մնացած կենդանասիրությունն է կամ վերջիններիս նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքը։ Այս դեպքում ակնհայտ է, որ իրար են բախվել երկու շատ տարբեր, կենդանիների և կենդանաբանական այգիների մասին իրարամերժ տեսլականներ ունեցող մարդկանց խմբեր։ Մարդիկ, որոնց համար ընկալելի է, որ կենդանիները երեխաներին զվարճացնելու համար են կենդանաբանական այգում ցուցադրվում, օրինակ ինչո՞ւ չէ շղթայով կապիկներ և առյուծի ձագեր, որոնց հետ կարելի է նկարվել, կրիաներ, որոնց կարելի է հեծնել, կամ, օրինակ, օձեր, որոնց կարելի է օգտագործել տարբեր շոուներում: Ընդհանրապես իրենց համոզմամբ կենդանաբանական այգին պետք է զբաղվի կենդանիների առևտրով, քանի որ եկամտաբեր է, ավելին՝ պետք է խրախուսել հանրությանը, որ տներում բուծեն և զբաղվեն վայրի կենդանիների վաճառքով: Այս ամենին հետևում է նաև կենդանիների անկանոն և սխալ գենետիկ տեսանկյունից բազմացումները։

Քաղաքակիրթ երկրներում նրանց ուղղակի կանվանեին հները…

Հների շարքում, իհարկե, շատ են Կենդանաբանական այգում տարբեր տարիներին աշխատողների թիվը։ Ցավոք ոչ շատ մասնագիտացած և սակավ, բայց կարծրացած գիտելիքներով այս վերջինները միշտ միտում ունեն վերադառնալու Կենդանաբանական այգի, իհարկե, «փրկիչների» կարգավիճակով, որոնք սակայն կարող են միայն ինտրիգներ են հրահրել, անհեթեթ կայանալ, ինչպես նաև անհիմն մեղադրանքներ հնչեցնել նախկին տնօրենի հասցեին, որն իրենց շահերի և մտածողության կրողը չի, այդ մասին բացահայտ ասել է ։

Տասնամյակներ շարունակ և պարբերաբար գլուխ են բարձրացնում ու շարունակվում է շահարկվել այս ամենը, հարց է առաջանում՝ ո՞րն է պատճառը։ Կարծում եմ՝ առաջին հերթին Կառավարումը, որը ստանձնել է քաղաքապետարանը։ Որտեղ մինչև վերջերս ԵԿԱ-ն համարվում էր մշակութային օբյեկտ, իսկ թատրոնների դեկորացիաների և երաժշտական գործիքների շարքում գույք էին համարվում նաև կենդանիները՝ ի պահ տրված Կենդանաբանական այգուն, որոնց հետ կապված յուրաքանչյուր գործառույթի կատարման համար պետք է որոշում կայացներ ավագանին, որպես, օրինակ, թե՞ որ կենդանին պետք է փոխանակել մյուսի հետ՝ իրենց անհասկանալի տրամաբանությամբ, արժեքներով, որոնք, ի դեպ, նկատելի էր, որ կարծես կարգավորվում էին սև շուկայով, ասել է թե՝ ապօրինի գործարքների նախադեպերի տրամաբանությամբ։

Իհարկե, դժվար էր փոփոխությունը, որի արդյունքում կենդանիները կհամարվեին բացարձակ արժեք, իսկ այգին պետք է առաջնորդվեր եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիաների կանոնակարգերով. այն է՝ միայն փոխանակել կամ նվիրել կենդանիներին կառույցի ներսում գտվող այգիների միջև, կենդանիներին բազմացնել բացառապես գիտական հենքով և հիմնավորմամբ։

Իմ աշխատած տարիներին, իմ հիմնադրած «FPWC» հիմնադրամի և իր գործընկերների ջանքերով, ինչպես նաև իմ տեսլականին հավատալու արդյունքում՝ ավելի քան 300 միլիոն դրամ է նվիրաբերվել ԵԿԱ -ին` այգու կարիքների և կառուցապատումների համար, պարբերաբար մասնագիտական դասընթացներ և գործնական կենդանաբուժական միջամտություններ են կազմակերպվել ոլորտի առաջատար, միջազգային ճանաչում ունեցող մասնագետների կողմից։ Այս ամենը հավաստող փաստերով և տեսանկարահանումներով պարբերաբար մատուցվել է նաև հանրությանը, և Երևանի նախկին քաղաքապետ պարոն Մարությանի կողմից ղեկավարած քաղաքապետարանին, որն իր կառավարման մեկ տարվա ընթացքում մեկ օր չկարողացավ կամ չցանկացավ հատկացնել՝ հասկանալու այգու շուրջ տիրող խնդիրները և հնարավոր լուծումները։ Ցավով պետք է նշեմ, որ թե՛ իմ և թե՛ միջազգային ավելի քան 10 հեղինակավոր կառույցների հորդորները և խորհուրդները պարոն նախկին քաղաքապետը հաշվի չառավ, այսօր շարունակվող խնդիրների մի զգալի մասը հենց իր կառավարման անարդյունավետության մասին են խոսում։

– Ձեր պաշտոնավարման տարիներին եղե՞լ են արդյոք նման դեպքեր` նմանօրինակ հաճախականությամբ, եթե այո, ապա որոնք են եղել այդ ժամանակ կենդանիների սատկելու պատճառները:

– Այսօրվա պես հիշում եմ զեբրի թունավորումը, դա անմիջապես ՀՀ -ում ԱՊՀ երկրների կենդանաբանական այգիների առաջին կազմակերպված գագաթնաժողովի անցկացման ավարտին հաջորդող օրերին էր, թերևս հաշվարկը լավ չեր արված, մեկ օր ուշացել էին և, իհարկե, չիմանալով հաշվի չէին առել զեբրի շատ բարձր իմունային համակարգը։ Ի դեպ, թունավորումները զեբրով չավարտվեցին, ցավոք, որին հաջորդեցին մի շարք այլ կենդանիների անկում, ինչպես նաև բացահայտ կազմակերպված, ընտանի և թափառող շների, վարժեցրած գամփռների հարձակումը ոլաբիների «կենգուրուների» և մուֆլոնների ազատավանդակ: Այս ամենը բացահայտվեց իմ թիմի մասնագիտական և միջազգային գործընկերների հետ խորհրդատվության կարծիքների և փաստերի արդյունքում, ինչպես նաև լաբորատորիայի հետազոտությամբ պարզված մեծ քանակությամբ մկնդեղն էր։ Սրանք երևույթներ են, որոնք երբեք չեն մոռացվելու, ի վերջո մեղավորները դատաստանի առջև են կանգնելու։ Հաշվեհարդար էին տեսնում կենդանիներին սպանելու եղանակով վերը նշած մարդկանց կողմից կազմակերպած խմբերը՝ կենդանիների թրաֆիքինգ կազմակերպելու իրենց առաջարկները մերժելու բազում փորձերից հետո։

Իսկ ինչ վերաբերում է բնական անկումներին՝ նորմալ է, եթե կենդանին հիվանդացավ ծեր լինելու պատճառով, թույլ իմունիտետով, ապա անկում կգրանցվի, բայց դա կլինի նորմայի սահմաններում, ցանկացած կենդանի օրգանիզմ ինչ-որ մի օր ավարտում է կյանքը։

– Ինչպե՞ս եք տեսնում կենդանիների համար առողջ ապրելակերպ ապահովելու հարցը` ինչ քայլեր են պետք ձեռնարկել

– Կենդանաբանական այգու կայուն ապագայի իմ տեսլականն ուղարկել եմ կառավարություն դեռևս պատերազմի ավարտից հետո, որը շրջանառվել է տարբեր գերատեսչություններում, ստացել դրական եզրակացություն, գիտեմ միայն, որ Հայկ Մարությանի կողմից բացասական կարծիք է ուղղվել կառավարություն, որում մասնավորապես գրված էր, որ նպատակահարմար չի համարում՝ առանց մեկնաբանելու կարծիքի հիմքերը, եթե դրանք առկա են իհարկե։

Գիտեմ միայն, որ Կենդանաբանական այգու շուրջ այդպես էլ չի կառուցվել իր կողմից խոստացված՝ այգու համար կենսական դեր ունեցող պարիսպը, այգին այդպես էլ վերջին 4 տարիների ընթացքում չկարողացավ դառնալ «EAZA»-ի լիիրավ անդամ, ընդհակառակը, դուրս մնաց մի շարք կարևոր ծրագրերից, իմ հրաժարականից հետո և մինչ օրս այգում այդպես էլ չեն կառուցվել նոր ազատավանդակներ և, ցավոք, շարունակվում են կենդանիների թունավորումները։

– Ինչո՞ւ թողեցիք Ձեր պաշտոնը, արդյոք իրակա՞ն են լուրերը, թե Ձեզ հեռացրին այգուց։

– Ես դադարեցրի պաշտոնավարումն իմ նախաձեռնությամբ, սեփական դիմումի համաձայն՝ քաղաքապետարանի նախաձեռնությամբ ԵԿԱ-ի կառավարման խորհրդի նախագահությունը ստանձնելու առաջարկով։ Սակայն ինձ համար կարևոր էր այդ պահին կենդանիների բարեկեցությունը, այդժամ հակված էինք մտածելու, որ իմ տնօրինության դադարեցմամբ կդադարեն ցույցերը, անկախ նրանից այգում կշարունակվեն կենդանիների անկումները, թե ոչ, կամ ի՞նչ տեսլականով կառավարման կանցնի այգին։ Եվ այդպես էլ եղավ, ինչն էլ ևս մեկ անգամ ապացուցում է իմ կատարած գործի արժեքի և հայեցակարգի, զարգացման ուղու և կատարած աշխատանքի արդարացիությունը։ Կարելի է վերլուծել, թե քանի կենդանի անկեց իմ պաշտոնավարման ավարտից հետո. չթվեմ՝ շատ են, և քանի՞ ցույց իրականացվեց, իհարկե, ոչ մի։ Ենթադրությունները թողնում եմ Ձեզ։

-Իսկ ակտուա՞լ է դեռ առաջարկը, որ Դուք դառնաք ԵԿԱ կառավարման խորհրդի նախագահ, արդյոք հիմա կընդունե՞ք այն։

– Իրականում շատ խորը մտածելու հարց է, փակագծեր չբացելով միայն ասեմ, որ կընդունեմ ԵԿԱ կառավարման խորհուրդը նախագահելու առաջարկ՝ որոշակի քայլերի և պայմանների առկայության ու ապահովման դեպքում միայն։

– Ինչպե՞ս եք գնահատում` Երևանի կենդանաբանական այգին համալրվա՞ծ է բավարար գիտելիքներ ունեցող աշխատակիցներով:

– Տնօրենի գործող պաշտոնակատարն իմ հրավերով երկար տարիներ աշխատել է այգում, թե՛ ԵԿԱ-ում և թե՛ իմ հիմնադրած հիմնադրամում տարբեր բնապահպանական, այդ թվում նաև Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի նախագծի համակարգողն է եղել, ոլորտից ավելի քաջատեղյակ մարդ վստահեցնում եմ չկա նույնիսկ Մարությանի կողմից ընտրված կառավարման խորհրդի կազմում, ինչպես ընդունված է ասել ժողովրդական լեզվով՝ իմ աջ ձեռքն է, որին վստահում եմ և լիարժեք սատարում։ Սակայն Արևիկ Մկրտչյանն ունի իր պատկերացումներն ու մոտեցումներն այգու կառավարման և նաև ապագայի տեսլականի մասին, որոնցով և առաջնորդվում է։ Ավելի քան վստահ եմ, որ համապատասխան մասնագետներ գտնելը նրա համար միայն ժամանակի հարց է։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում