ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը շարունակում է պնդել, որ իր կալանավորումը ապօրինի է եղել, իսկ առողջական վիճակը որոշակիորեն բարելավվել է, արդեն Ազգային ժողովում անցել է աշխատանքի:
Չարչյանը խորհրդանում լրագրողների հետ զրույցում իր կալանավորումը որակեց ապօրինություն: «Դա հաստատվեց երկու փաստաթղթով, առաջինը՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ, որ ինձ՝ որպես ԱԺ պատգամավորի, իրավունք չունեին կալանավորելու, և երկրորդը՝ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի որոշմամբ՝ առողջական վիճակից ելնելով»,-ասաց Չարչյանը: