Friday, 29 03 2024
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ

Ֆրանսիայի նախագահը կենտրոնացել է գործընթացի արդյունավետության վրա․ ինչու՞ Մակրոնը ռազմագերիների փոխարեն օգտագործեց ձերբակալվածներ տերմինը

«Ութ հայ ձերբակալվածներ ազատ են արձակվել Ադրբեջանի կողմից և Բաքվից տեղափոխել Երևան։ Նրանք վերագտնում են իրենց ընտանիքները, որոնցից մի քանի ամիս շարունակ բաժանված էին։ Շնորհակալություն այս գործողությունում համախմբված մեր դիվանագետներին, ինչպես նաև զինվորներին։ Շարժվում ենք առա՛ջ»,-նման գրառմամբ է հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահի գրառման մեջ կա մի ուշագրավ մանրուք, որը համացանցում լայն քննարկման առարկա է դարձել։ Մակրոնն իր գրառման մեջ օգտագործել էր ձերբակալվածներ տերմինը։ Ինչպես հայտնի է՝ ձերբակալում են հիմնականում հանցագործության համար մեղադրվողներին, կամ կասկածվողներին։ Արդյոք նման ձևակերպում անելով Մակրոնն ընդունու՞մ է, որ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը, որից հետո հայ զինծառայողներ են գերեվարվել՝ ռազմական գործողություն չէ, այլ սովորական ինչ որ «ռազբորկա» է, որից հետո մարդիկ են ձերբակալվել ընդամենը։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Մակրոնն օգտագործել է «ձերբակալվածներ» տերմինը՝ փորձելով որոշակիորեն նաև Ադրբեջանի մոտեցումները հաշվի առնել․ «Որքան էլ այդ ձևակերպումները մեզ համար անընդունելի են և մենք  մեր հայրենակիցների այնտեղ գտնվելը դիտարկում ենք որպես ռազմագերի, անկախ թե ինչ ժամանակահատվածում են նրանք հայտնվել գերության մեջ․․․ մենք գիտենք նաև Ադրբեջանի որոշ գնահատականներ նրանց կարգավիճակի առումով, ուստի կարծում եմ, որ Մակրոնի ձևակերպումները պայմանավորված են զուտ որոշակի հավասարակշռություն պահելու միտումով՝ նպատակ ունենալով նպաստել բուն աշխատանքի արդյունավետությանը, այն է՝ գոնե որոշ չափով գերիների վերադարձի գործողությունն իրականացնելուն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Խոսելով Ֆրանսիայի միջնորդության մասին, Բադալյանը նկատեց․ «Անկասկած Ֆրանսիայի միջնորդությունը շատ կարևոր է։ Ես կարծում եմ, որ այդ միջնորդությունն իրականացվում է ընդհանրապես  Մինսկի խմբի համանախագահների գոնե չբարձրաձայնված համակարգվածության պայմաններում, որպեսզի գոնե չլինեն հավելյալ խանգարող հանգամանքներ։ Իհարկե այդ միջնորդությունը շատ կարևոր է և ողջունելի։ Մենք այստեղ պատկերացնում ենք, որ Ֆրանսիան այս փուլում ունի որոշակի շահագրգռվածություն դիվանագիտական հաջողություններ արձանագրելու հետ կապված՝ թե արտաքին իմաստով, ես նկատի ունեմ այն իրավիճակը, որն այսօր Եվրոպայի շուրջ է կենտրոնացել ուկրաինական ճգնաժամի առիթով, և թե՛ նաև Ֆրանսիայի ներքաղաքական իրողությունների առումով, նկատի ունեմ՝ ապրիլին սպասվող նախագահի ընտրությունը, որտեղ  Ֆրանսիայի նախագահի թեկնածուները մշտապես կարևորել են հայկական համայնքի դերակատարությունը, այդ թվում՝ գործող նախագահները, որոնք փորձել են վերընտրվել։ Այս իմաստով՝ բնական է, որ Ֆրանսիայի նախագահը կփորձի այս փուլում նաև արցախյան, հայ-ադրբեջանական խնդրում դիվանագիտական հաջողությունները կապիտալիզացնել նաև ներքին դաշտում»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը գտնում է, որ Մակրոնը գործածել է մի տերմին, որով առաջնորդվում է Ադրբեջանը․ «Ինչպես գիտենք՝  Ադրբեջանն ասում է, որ ինքը ռազմագերիներ չունի, իր մոտ հանցագործներ են։ Հիմա տվյալ դեպքում Մակրոնն այդ ձևակերպումը կիրառեց՝ Ադրբեջանին չնեղացնելու համար և ավելի շատ կենտրոնանալու պրոցեսի արդյունքների վրա։ Երկրորդը՝ եկեք չմոռանանք, որ այդ ռազմագերիներին ազատ արձակելու պարտականությունը ՌԴ ղեկավարին էր։ Այսօր այդ ռազմագերիները ոչ թե Ալիևինն են, այլ Պուտինինը։ Ալիևն ընդամենը այդ բանտի պետն է, կամ «կլյուչնիկը»։ Երբ Մակրոնն ու Շառլ Միշելը մտածում են՝ ոնց անեն  ևս  8 հոգու ազատեն, նա կանգնած ՆԱՏՕ-ից հեքիաթներ է պատմում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մեհրաբյանի՝ Պուտինը Մակրոնի հետ բանակցությունների ժամանակ իրեն վերջին խուլիգանի նման է պահել․ «Մակրոնը իրեն հյուր էր եկել ու փորձում էր առկա կոնֆրոնտացիայի պայմաններում ինչ-որ երկխոսության տեղ թողնել, բայց մենք տեսանք այդ լածիրյակի պահվածքը։ Տեսանք, թե Մակրոնն էլ ինչ տարակուսանքի մեջ էր, չգիտեր՝ ինչ ասեր։ Մենք դաշնակից ասելով գործ ունենք բանական մարդ տեսակի դասագրքային տականքի հետ։ Կարևորը սա է և  ոչ թե այն, թե  Մակրոնն ինչ տերմին օգտագործեց։ Ի վերջո սա հիշեցնում է ոստիկանի ու տեռորիստի միջև երկխոսությունը, երբ տեռորիստը պատանդ է պահում, այդ ժամանակ կարելի է մի երկու բան էլ ասել՝ սիրաշահել, միայն թե պատանդին բաց թողնի։ Բայց այս դեպքում  մեր գերիները Պուտինի պատանդներն են և ոչ ավելի։ Ալիևն այնտեղ ընդամենը մի էժան «կլյուչնիկի» դերում է։ Սա շատ կարևոր ռեսուրս է Պուտինի համար՝  Հայաստանի իշխանության վրա լրացուցիչ լծակ ունենալու համար՝ շատ լավ իմանալով, որ գերիների հարցը Հայաստանում կարող է որոշակի ներքաղաքական դրևսրումներ ունենալ։ Դա Պուտինը պահում է իր ձեռքում։ Սա նաև համընկնում է Ալիևի շահերի հետ»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում