Tuesday, 16 04 2024
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ

Ամենաուժգին պատասխանը Լուկաշենկոյին և նմաններին

Հայաստանի հասցեին Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի արդեն բավականին հայտնի հայտարարությունն առաջացրել է մեծ աղմուկ հանրային, քաղաքական շրջանակներում: Լուկաշենկոյի հայտարարություններին բավականին կոշտ արձագանքել են նաև Հայաստանի խորհրդարանական մեծամասնության պատգամավորները: Հայաստանի ԱԳՆ խոսնակը ի պատասխան լրատվամիջոցների հարցերի հայտարարել է, որ Լուկաշենկոյի «ինքնատիպ վերլուծությունները նրա ներքին օրակարգը սպառելու համար են և կապ չունեն Հայաստանի ու արտաքին քաղաքականության հետ»: Բավարար է արդյոք այդպիսի արձագանքը, թե՞ ոչ: Թերևս Լուկաշենկոյի հայտարարություններն ունեն առավել խիստ գնահատականի կարիք:

Միաժամանակ, ուշադրության է արժանի այն փաստը, որ Լուկաշենկոյի հայտարարություններին որևէ կերպ չի արձագանքել Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը, այն պարագայում, երբ այդ ընդդիմությունը իր հիմնական խաղաքարտերից մեկն էր դարձրել այն ձայնագրությունը, որտեղ նույն Լուկաշենկոն Ալիևի անունից հինգ միլիարդ էր առաջարկում Սերժ Սարգսյանին՝ Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ վեհաժողովի փակ նիստում:  Այսօր խորհրդարանական այդ ընդդիմությունը լուռ է, և ավելին, իր համակիրների միջոցով կարծես թե փորձում է անուղղակկիորեն «հաճույք» ստանալ Հայաստանի հասցեին արված այդ հայտարարություններից, մոռանալով թերևս այն ամենը, ինչ ստանում էր Լուկաշենկոյից  ու եվրասիախանական համակարգի մյուս երևելիներից իր իշխանություն եղած տարիներին: Այդ ամենով հանդերձ, այդուամենայնիվ անկասկած է թերևս մի բան՝ Լուկաշենկոյի և նմանների գնահատականների խորքային պատճառը ոչ միայն նրանց բնույթն ու քաղաքակրթական մեղմ ասած շրիշակին մոտ մակարդակն է, այլ նաև այն մակարդակը կամ աստիճանը, որին Հայաստանն իբրև պետություն հասցրել են դրա կառավարիչները անցնող մոտ երեք տասնամյակի ընթացքում:

Հայաստանը պատած ռազմա-ֆեոդալական, իսկ հետո քրեաօլիգարխիկ համակարգը պետությունը թուլացրել է քաղաքական և տնտեսական ներուժի այն ծավալով, որը բերել է նաև Հայաստանի միջազգային սուբյեկտային հեղինակության էական անկման: Ու թեև առաջադեմ, քաղաքակիրթ աշխարհը իր արժեհամակարգին բնորոշ նրբանկատությամբ և լայնախոհությամբ զերծ է մնացել այնպիսի գնահատականներից կամ վերաբերմունքից, որ իրենց թույլ են տվել ու թույլ են տալիս եվրասիա-խանական «երևելիները», այդուհանդերձ հարկ է նայել դառը ճշմարտությանն ու արձանագրել, որ Հայաստանի սուբյեկտային ներուժի հանդեպ մեղմ ասած բարձր չէ որևէ մեկի կարծիքը: Սա բացարձակապես չի կարող արդարացնել այդ առնչությամբ որևէ մեկի թույլ տված անպարկեշտ գնահատականը, հատկապես երբ դրա հեղինակ են մարդիկ, որոնք ստիպված էին սեփական երկրում իշխանության մոլուցքից խելագարության հասնել այն աստիճան, որ անգամ անձամբ ավտոմատ վերցնեն սեփական հանրության բողոքի ալիքը ճնշելու համար: Բայց, միևնույն ժամանակ, այդպիսիններին լավագույն, ամենաուժեղ, ուժգին պատասխանն անկասկած Հայաստանի քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային, քաղաքակրթական կենսունակության ու նկարագրի բարձրացմանն ուղղված անդադար աշխատանքն է, որը էապես կփոխի Հայաստանի միջազգային վարկն ու միջազգային ասպարեզում սուբյեկտային ընկալումը, միաժամանակ կփոխի նաև այդ ամենից բխող քաղաքական միջավայրը Հայաստանի շուրջ, երբ այդօրինակ «հեղինակների» մոտ կառաջանա լիովին հակառակ՝ Հայաստանին դուր գալու ցանկություն: Որովհետև, միևնույն է, Հայաստանից հնչող պատասխանների պարագայում այդ «հեղինակները» ընդամենն ասելու են, որ «անձրև» է գալիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում