Պեկինում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերում քիչ առաջ ելույթ ունեցավ Հայաստանի ներկայացուցիչ Կատյա Գալստյանը։ Դահուկավազքի սպրինտ ձեւում նա գրանցելով 4:00.48 արդյունքը՝ 90 մասնակիցների պայքարում ցույց տվեց 80-րդ արդյունք։
Գալստյանին չհաջողվեց հաղթահարել որակավորման փուլի արգելքը։