Wednesday, 28 09 2022
15:50
Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները
Սա գործընթաց պահանջող փաստաթուղթ է
8,3 մլն շվեյցարական ֆրանկ՝ ՀՀ գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական ​​կրթության համար
ԱՄն-ի խաղը բացահայտ է. Հայաստանից կտրուկ և կոնկրետ քայլեր են պահանջվում
15:24
Սեւծովյան հացահատիկային նախաձեռնության շրջանակներում արտահանվել է 5 մլն տոննայից ավելի ուկրաինական հացահատիկ
Պատմության հեգնանքը 11 տարի անց․ Հայաստանը պետք է հաղթեր, բայց․․․
Դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվել է
Ինչ են ակնկալում սյունեցիները իշխանությունից․ ներկայացնում է Ժիրայր Ոսկանյանը
Վարչապետը շեշտել է ՀՀ նկատմամբ ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղդղությամբ աշխատանքներում Ֆրանսիայի դերը
15:06
Եղանակը աշխարհում – Սեպտեմբեր 29, 2022
Քրիստիննե Գրիգորյանը ՄԻԵԴ նախագահին է երկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքները
Ինչ է պայմանավորվել Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի պաշտպանության նախարարի հետ
Ղրղզա-տաջիկական սահմանին բախման հետեւանքով զոհերի թվաքանակը հասել է 63-ի
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2023 թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ծախսային շրջանակը
Գրիգոր Մինասյանը արդարադատության նախարար նշանակվելու առաջարկ դեռ չի ստացել
Արթուր Խաչենցն ու Իզենը հանուն հայրենիքի նահատակվածների հիշատակին նվիրված երգ են ներկայացրել
Լուրերի օրվա թողարկում 14:30
Փաստորեն Հայաստանը պետք է գլխի գցի Ռուսաստանին, որ այսպես շարունակելու դեպքում կարող է կորցնել Հայաստանը․ Արման Բաբաջանյան
14:10
ԵՀ-ն կառաջադրի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների առաջարկություններ. Politico
Արման Թաթոյանը ԱՄՆ-ում տեղի ունեցած բարձրաստիճան համաժողովի ժամանակ ներկայացրել է ադրբեջանական պատերազմական հանցանքների ապացույցները
13:50
Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկող և պատժամիջոցներ նախատեսող բանաձև է ներկայացվել նաև ԱՄՆ Սենատում
Կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա
Դավիթ Բաբայանն ու ՀՕՄ գրասենյակի Արևմտյան Ամերիկայի կենտրոնական վարչության ատենապետուհին քննարկել են Արցախում և տարածաշրջանում տիրող իրավիճակը
13:20
Օրվա միտքը. Ալիևը և Էրդողանը ցանկանում են ավարտին հասցնել ցեղասպանությունը
13:10
ԱՄՆ-ն ակտիվորեն ներգրավվում է տաջիկա-ղրղզական կոնֆլիկտում
Այս պահին կարևոր է շարունակել բանակցել և սառեցնել ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը
12:51
«Միացյալ Նահանգները կարևոր հնարավորություն ունի՝ կանգնելու հայ ժողովրդի կողքին». ԱՄՆ սենատոր
Արցախի ապագայի «բանալիքը» Արցախի ժողովրդի ձեռքին է
12:40
ԱՄՆ-ն 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն կհատակցնի Ուկրաինային
12:35
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ողջունում է Ֆրանսիայի և ԵՄ-ի քայլը

ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՌԵԳԻՈՆԱԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՄԵԾԱՊԵՍ ՆՊԱՍՏՈՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՔԱՅԼԸ

Ս․թ․ փետրվարի 7-ին ԵՄ-ում նախագահությունը ստանձնած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի համատեղ հորդորով եւ ջանքերով Ադրբեջանն ազատ արձակեց թվով 8 հայ ռազմագերիների։

Մենք ողջունում ենք ֆրանսիական եւ եվրոպական դիվանագիտության կողմից կատարված՝ Հայաստանի Հանրապետությանը, տարածաշրջանային խաղաղությանը եւ անվտանգությանը մեծապես նպաստող այս քայլը եւ հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը։

Միեւնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունների եւ միջազգային հանրության, այդ թվում՝ Ֆրանսիայի եւ Եվրամիության ղեկավարության եւ արտաքին քաղաքական պատասխանատուների ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ 2020-ի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության դրույթներից ուղղակիորեն բխող այս պարտականությունը, որի կատարման պատասխանատվությունն առայսօր պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, Ալիեւի ռեժիմը հրաժարվում էր կատարել մինչ օրս, ինչպես եւ հրաժարվում է Ադրբեջանում պատանդի կարգավիճակով պահվող՝ այլ ռազմագերիների պարագայում։ Հետեւաբար, Ադրբեջանի միջազգային պարտավորություններից բխող այս քայլը չի կարող եւ չպետք է ներկայացվի որպես Ալիեւի չեղած բարի կամքի դրսեւորում, չի կարող եւ չպետք է դառնա այլ սուբյեկտների հետ քաղաքական առեւտրի առարկա։

Մեծապես կարեւորելով Հայաստանի եվրոպական գործընկերների՝ Եվրոպական խորհրդի եւ Ֆրանսիայի ղեկավարության, որպես ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահ երկրի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի՝ չկարգավորված հակամարտության գոտում խաղաղության, կայունության, հուսալի անվտանգության հաստատման եւ վերջնական հանգուցալուծմանը հասնելուն ուղղված գործընթացներին, Հայաստանի ղեկավարության, արտաքին քաղաքական գերատեսչության եւ հասարակության ուշադրությունն ենք հրավիրում այն իրողության վրա, որ արեւմտյան գործընկերների ցանկացած դիվանագիտական ակտիվացում խիստ բարենպաստ ազդեցություն է թողնում տարածաշրջանային մթնոլորտի վրա, էապես բարձրացնելով Ալիեւի ռեժիմի համար սովորական դարձած քաղաքական վարքագծի քաղաքական գինը, ստիպելով հետեւել առողջ բանականությանը եւ միջազգային պարտավորություններին։

Մենք համոզված ենք, որ Հայաստանի եւ Եվրոպական Միության, ԵՄ անդամ-երկրների, առանձնապես Ֆրանսիայի հետ հարաբերությունների եւ գործակցության խորացումը եւ ընդլայնումը, դրանց ռազմավարական մակարդակ հաղորդելը լիովին բխում է մեր ազգային շահերից եւ անհրաժեշտ է բարենպաստ անվտանգության միջավայր ձեւավորելու համար։

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

07․02․2022

Երեւան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում