Friday, 29 03 2024
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով

Լուկաշենկոն այսօր կա, վաղը չկա. Հայաստանը լինելու է միշտ և հարցն այն է, թե ինչպիսին ենք լինելու վաղը

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մտածեցի, Լուկաշենկոյին մի բան էլ ես ասեմ: Ու էնպիսի մի բան ասեմ, որ վաղը մի 10-20, կամ թե 120 օգտատեր տարածեն՝ «Հայ այսինչի հզոր պատասխանը Բելառուսի բռնապետին», կամ նման մի բան:  Հանրությունը, գուցե համայն հայությունն ահագին կոգեւորվի, որ այդպիսի հզոր պատասխաններ են հնչում, թե այ Լուկաշենկո, դու ով ես՝ մենք ենք տերը մեր երկրի:

Բայց, եկեք խոստովանենք, որ մեր երկրի մոտ երեք տասնամյակի ընթացքը Լուկաշենկոյին կամ լուկաշչենոկներին ցավոք սրտի տվել ու դեռ տալիս է առիթ ասելու այն, ինչ խոսում են: Ու իհարկե, անկասկած մենք իրավացի ենք, երբ ասում ենք, թե ո՞վ են իրենք, այդ գորշ բռնապետները, որ ինչ որ բան են ասում մեզ:

Բայց, ինչքան էլ ցավալի է, պետք է ընդունենք, որ դրանից խոշոր հաշվով չի փոխվում ոչինչ եւ մեր հզոր պատասխանները իրենց ոչ մի բանին էլ չեն: Որովհետեւ մենք չենք տվել ու դեռեւս չենք կարողանում տալ ընդհանրապես բոլոր հարցերի հզոր պատասխանը՝ մեր երկրում մեծ գործերը, որոնք կփոխեն թե Հայաստանի նկարագիրը, թե Հայաստանի ներուժը, թե վերաբերմունքը Հայաստանի հանդեպ:

Չկարծեք, թե օրինակ ավելի զարգացած երկրներում մեր մասին կարծիքն այլ է: Համաշխարհային քաղաքականությունն այդ առումով պրագմատիկ է բավականին եւ իրերը կարող են կոչվել տարբեր անուններով, բայց դրանք թերեւս ամենուր գնահատվում են ըստ իրողության: Պարզապես այնտեղ այլ է քաղաքակրթությունը, ըստ այդմ այնտեղ բծախնդիր են արտահայտչամիջոցների հարցում, ի տարբերություն եվրասիական կոլխոզախանության:

Խորքում սակայն, խնդիրը կամ գերխնդիրը նույնն է՝ նախ մենք պետք է սկսենք հարգել մեզ, զգալ մեզ պետության կրող ոչ միայն դասագրքային խոսքերով ու պատկերացումներով, այլ ինստիտուցիոնալ հպատակությամբ: Մեր պետությանը վերաբերենք ոչ թե որպես «բացած սեղան», որին թամադա է պակասում, այլ մի բարդ օրգանիզմ, որն ունի ֆունկցիոնալ ներդաշնակեցման կարիք եւ ըստ այդմ դրա համար անհրաժեշտ մասնագիտական բանակ:

Այլապես, Լուկաշենկոն այսօր կա, վաղը չկա: Հայաստանը լինելու է միշտ եւ հարցն այն է, թե այսօր ինչպիսին կանք եւ ինչպիսին ենք լինելու վաղը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում