Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

Ի՞նչ քարտեզ է մեկտեղել Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների քառյակին

Հայաստանի և Արցախի նախկին չորս նախագահները անցնող օրերին միասին մասնակցեցին երգահան Արթուր Գրիգորյանի հոգեհանգստին, հետո ՀՅԴ 131-ամյակի առիթով հանդիսավոր միջոցառմանը: Չի բացառվում, որ Հայաստանի ու Արցախի նախկին չորս նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, միասին անցկացրած լինեն որոշակի այլ ժամանակ էլ, ինչի մասին սակայն չի եղել հրապարակային բարձրաձայնում: Սակայն, «քառյակի համատեղության» հրապարակային ակտի դրսևորումը անկասկած նկատելի է և թերևս կասկած չկա, որ առիթները չեն այստեղ գլխավորը: Սակայն, գլխավորը մատնացույց անելն էլ թերևս բարդ է և իրավիճակը այդ առումով միարժեք չէ:

Այդուհանդերձ, «քառյակի» միասնական «ելույթը» հետաքրքիր է Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի և ընդհանրապես արցախյան բանակցային ժառանգության շուրջ ծավալված Փաշինյան-Սարգսյան անուղղակի բանավեճի ֆոնին: Այդ ֆոնին հետաքրքիր է ու խորհրդանշական, որովհետև Սերժ Սարգսյանի թողած բանակցային «ժառանգություն» ասվածը գործնականում հենց քառյակի ժառանգություն է, իհարկե որոշակիորեն հարաբերական իմաստով, չորսի միջև փոխհարաբերությունների բազմաշերտությամբ հանդերձ: Ահա այստեղ է նաև ուշագրավ, որ չորս նախկին նախագահների «միասնական» հրապարակային դրսևորումը տեղի է ունենում Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո, որտեղ նա խոսում էր բանակցային որոշակի փաստաթղթեր տնօրինելու մասին, որոնք պատրաստ է հրապարակել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Խնդիրն իհարկե այդ իմաստով բավականին լայն է, որովհետև, եթե Նիկոլ Փաշինյանը կանգնել է Սերժ Սարգսյանի թողած ժառանգության փաստի առաջ, ապա Սարգսյանն էլ իր հերթին կանգնել է Ռոբերտ Քոչարյանի թողածի առաջ: Սակայն, ամեն ինչ չի սահմանափակում միայն դրանով, որովհետև, օօրինակ ի տարբերություն Փաշինյանի, Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանից իշխանությունը «ժառանգել» է ոչ թե այսպես ասած դրսից, այլ մինչ այդ լինելով Ռոբերտ Քոչարյանի կառավարության պաշտպանության նախարարը, բայց մեծ հաշվով դե ֆակտո ավելին՝ Քոչարյանի գլխավորած համակարգի երկրորդ բևեռը, երկրորդ նշանակալի ֆիգուրը: Այլ կերպ ասած, Սարգսյանն ունեցել է անմիջական դերակատարում այն համակարգում, որի գլուխ եղած Ռոբերտ Քոչարյանը թողել է բանակցային ժառանգությունը:

Սերժ Սարգսյանը ունեցել է այդ ժառանգության համար նշանակալի պատասխանատվություն: Միաժամանակ, Ռոբերտ Քոչարյանը նրան չէ, որ ուզում էր թողնել այդ ժառանգությունը: Կան որոշակի հանգամանքներ և հիմքեր առնվազն ենթադրելու, որ Ռոբերտ Քոչարյանը մտադիր էր իշխանությունը «կտակել» ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ արտգործնախարար Վարդան Օսկանյանին, իսկ գուցե նաև այդ «կոմբինացիայի» համատեքստում էլ զբաղեցնել վարչապետի պաշտոնը, հետագայում նախագահի պաշտոնի վերադարձի ակնկալիքով, ինչպես Պուտին-Մեդվեդև տարբերակում: Բայց, ՌԴ նախագահ Պուտինը թերևս այդ տարբերակը «պահել» էր միայն իր համար և Հայաստանի պարագայում նա հավանություն տվեց Սերժ Սարգսյանի, այլ ոչ թե Ռոբերտ Քոչարյանի տարբերակին: Թեև, հնարավոր է Սարգսյանն ի տարբերություն Քոչարյանի «նվաճեց» այդ հավանությունը:

Միով բանիվ, իշխանության համար այդ պայքարում էր նաև որոշակիորեն տեղի ունենում արցախյան գործընթացը և այստեղ էլ իր հերթին մեծ հարց է, թե արդյո՞ք իշխանության համար պայքարը իր ազդեցությունը չի թողել այդ գործընթացում հայկական կողմի որոշումների կամ քաղաքականության վրա: Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ Ալիևը չուներ այդ խնդիրը:Սակայն բանակցային ժառանգության, բովանդակության, հայկական կողմի դիրքավորման խնդիրները անշուշտ չեն սահմանափակվում դրանով և այստեղ է նաև Արցախի նախկին նախագահների հանգամանքը, որոնք անշուշտ իրենց հրապարակային լռությամբ և ստվերային դիրքավորումներով իրենց ազդեցությունն են ունեցել թե Հայաստանում 2007-08 թվականի ընտրական փուլին ընդառաջ և այդ փուլի ընթացքում իշխանության խնդրի հանգուցալուծման գործում, և թե հետագայում Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակում ներիշխանական հարաբերությունների հարցում, որոնք իրենց գագաթնակետին հասան արդեն 2015-17 թվականներին՝ 2016-ի թե քառօրյա պատերազմի, թե հուլիսին ՊՊԾ գնդի շուրջ դրամատիկ իրողություններով, որոնք, ի դեպ, Երևանում հանկարծ բռնկվեցին այն կիրակի լուսադեմին, երբ Սերժ Սարգսյանն Արցախում էր և տեղի ռազմա-քաղաքական էլիտային ասել էր հայտնի խոսքը, որ կարգավորման հարցում փոխզիջման չգնալու դեպքում կա անգամ Ստեփանակերտի կորստի սպառնալիք:

Անկասկած է, որ Սերժ Սարգսյանի խոսակցությունն այդ առումով ֆորմալ իմաստով է եղել արցախյան «վերնախավի» հետ, իրականում դա խոսակցություն էր հենց Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ, որոնց հետ նաև 2015 թվականի մայիսին խորհրդարանի ընտրությունից հետո Սերժ Սարգսյանը գծում կամ բաժանում էր Արցախի ներքաղաքական քարտեզը: Արդյո՞ք չորս նախկին նախագահներին ի մի է բերել Արցախի ներքաղաքական քարտեզի որևէ նոր «տեսլական»:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում