ԱՄՆ նախկին փոխդեսպան, միջազգայնագետ ԱՐմեն խարազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հայաստանի ԱԳՆ-ը հրապարակայնորեն պետք է պատասխան տա Բելառուսի նախագահի անտակտ հայտարարությանը Սոլովյովի հետ իր վերջին հարցազրույցում։ Հայաստանը չպետք է միանա որևէ կարգի ռուս-բելառուսական “միութենական” շրջանակի։ Նեոսովետիզմի դեմ լռելը հավասար է դրան աջակցելուն։ Թասիբ ունեցեք։
Անկախությունը հողի դիմաց չեն տալիս, ոչ էլ հողն անկախության։ Պաշտպանում են և’ մեկը, և՛ մյուսը։ Դրանք առանց միմյանց իմաստ չունեն։ Եթե չեք կարողանում երկուսն էլ պահել, զիջեք ձեր տեղը նրանց, որոնք կարող են։