Friday, 12 04 2024
17:30
Չինական բանկերը սկսել են արգելափակել էլեկտրոնիկայի համար Ռուսաստանից վճարումները
17:20
Ոսկու գինը նորացրել է պատմական առավելագույնը
17:10
Հունաստանի վարչապետը Վիլնյուսում հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների սպանության մասին
16:40
Ուկրաինայի պաշտպանության փլուզման վտանգ կա
Ռուսաստանը չի ճանաչում Հայաստանի բացարձակ իրավազորությունը իր տարածքի վրա
16:24
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը կհեռացնի Վրաստանը եվրոպական ուղուց». Միլլեր
Պետք է ՌԴ-ից կորզել ինչ-որ բան՝ երդմնակալությանը Փաշինյանի մասնակցելու դիմաց
16:09
Իրանը կարող է հարվածել Իսրայելին առաջիկա 24-48 ժամվա ընթացքում
ФСБ-ն առևանգել է երկու հոգու․ պետք է հիասթափեցնեմ վարչապետին
15:45
ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան անցկացրել են ռազմածովային զորավարժություններ ավիակիրի մասնակցությամբ
Սիդնեյում ապրիլի 21-ին կանցկացվի Արդարության երթ
Կոբախիձեն այսօր կհանդիպի Շոլցին
«Մա՞յքլն» էր զանգում, իսկ «Մայլքն» այսօր զանգու՞մ է
Հանրային սննդի օբյեկտը գործել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով
«Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ». ԱԱԾ
Քննարկել են Հայաստան-Լիտվա օրակարգային հարաբերությունները՝ մատնանշելով ընդլայնման անհրաժեշտությունը
Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները
Ռուբինյանը կարևորել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերություն հաստատելու փաստը
Նարեկ Մալյանը դատապարտվեց ազատազրկման
Ավանեսյանը` պետպատվերում հավանական չարաշահումների մասին
Ո՞վ ասաց՝ մենք գոհ ենք ՌԴ վարքագծից, բայց լուծումը մուննաթ գա՞լն է
Լոս Անջելեսի շրջանային վերահսկիչ խորհուրդն Ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր
14:15
ԱՄՆ-ն, Ֆիլիպինները և Ճապոնիան բանակցել են միջուկային ռիսկերի նվազեցման շուրջ
Լուրերի օրվա թողարկում 14։00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. ձերբակալման օրը որդին նռնակի պայթեցմամբ ինքնասպան է եղել
«ռեԱրմենիա» ակադեմիայի կրթական ծրագրով կկարգավորվեն դրամահավաքի ոլորտի խնդիրները
ՌԴ բյուջեի եկամուտները ավելացել են 50%-ով

Այս իրավիճակում Բախշիյանի գործով նման ընթացքը խիստ տրամաբանական է

Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարեց ԱԱԾ-ի՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը։

Ավելի վաղ, ՄԻՊ-ին են դիմել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբանները՝ նշելով, որ իրենց վստահորդի նկատմամբ իրականացվում է անօրինական քրեական հետապնդում։ Հայտարարությամբ էր հանդես եկել նաև  Դատավորների միությունը, թե վտանգված է տեսնում դատական իշխանության անկախությունը։

Այս առնչությամբ փաստաբան Լուսինե Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Դատավորների միությունը ՀԿ-ի կարգավիճակ ունի և նրան վկայակոչել ընդհանրապես պետք չի. «Դա նույնիսկ մի քիչ անհեթեթ է, որ կա դատական իշխանության հասարակական կազմակերպություն»:

Անդրադառնալով բուն գործին, նա նշեց. «Այստեղ քաղաքական տարրի մասին խոսելուց առաջ պետք է ավելի շատ խոսենք այս գործի այն փաստերի մասին, որոնք մատչելի և հասու են դարձել հանրությանը: Այդ փաստերի մասին շատ քչերն են առհասարակ խոսում: Փաստերի մասին հրապարակում արել է դատախազությունը:

Ես հեռու եմ այն մտքից, որ դատախազությունը 100 տոկոսանոց ճշմարտություն է հրապարակել, բայց ամեն դեպքում այդ փաստերը, որոնց համաձայն դատախազությունը քրգործ է հարուցել և միջնորդություններով դիմել ԲԴԽ, բավական լուրջ են:

Եթե կարճ ամփոփենք, դրանք հետևյալն են. Քրեական գործով, որտեղ կան մի քանի ամբաստանյալներ, մի քանի պաշտպաններ, դատավորն ստանալով պաշտպաններից մեկի գրությունը, որ այլ դատավարական գործողության է մասնակցելու  և չի կարողանալու լինել տվյալ դատական նիստին, և տեղեկանալով, որ ամբաստանյալը չի ներկայացել առանց իր պաշտպանի, որպեսզի անպաշտպան չմնա, անմիջապես մի 2 ամբաստանյալի և նրանց պաշտպանների բացակայությամբ անցնում է տվյալ ամբաստանյալի խափանման միջոցի փոփոխության հարցի քննությանը և որոշում է կայացնում նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը: Հետո, երբ անձը տեղափոխվում է ՔԿՀ, էլի ըստ դատախազության հաղորդագրության, նրա նկատմամբ որոշակի ճնշումներ են գործադրվում, և արդեն հաջորդ նիստին, առանց որևէ հանգամանքի փոփոխության, նույն դատավորը նույն ամբաստանյալին դարձյալ ազատ է արձակում: Որից հետո նա փոխում է ապացույցների հետազոտման կարգը, և այդ ամբաստանյալին հնարավորություն է ընձեռում ցուցմունք տալ, իսկ ամբաստանյալը հրաժարվում է ցուցմունք տալուց, և ասում է, որ իր նկատմամբ որևէ ճնշում չի գործադրվել, մինչդեռ նախաքննության ժամանակ տրամագծորեն հակառակ ցուցմունքն էր տվել»:

Լուսինե Հակոբյանը նկատեց, որ կոնկրետ այն հանգամանքը, որ դատավորը որոշել է կալանք կիրառել տվյալ ամբաստանյալի նկատմամբ, հետո հաջորդ դատական նիստին առանց որևէ հանգամանքի փոփոխության դարձյալ կալանքի հարցն է քննարկել և փոխել կալանքը, երբ նույն դատավորը ԲԴԽ-ում հայտարարել է, որ երբևէ նմանատիպ հանգամանքներում նմանատիպ որոշում չի կայացրել, այդ հանգամանքները քննության իրավունք ունեն. «ԲԴԽ-ն տարբեր փաստերի և լույսի ներքո ևս կարծել է, որ դատախազության ներկայացրած վարկածը քննության իրավունք ունի: Այս իրավիճակում նման ընթացքը խիստ ռացիոնալ է ինձ համար:

ՄԻԵԴ-ը անձնական ազատությունը և անձեռնմխելիությունը դիտարկում է առաջնահերթ հարց և այդ իրավունքին առնչվող գործերին տալիս է առաջնահերթություն: Հետևաբար, իսկապես քննության ենթակա պետք է լինի, թե դատավորն ինչ հանգամանքներում է որոշել անձին ազատությունից զրկել և հետո ինչ հանգամանքներում է որոշել նույն անձին ազատություն շնորհել: Այս հանգամանքները պետք է քննվեն, որովհետև դատական համակարգում շատ են կամայականությունները, որոնց վերջը պետք է դրվի: Այո, ես ռացիոնալ եմ համարում այս քննությունը»,-ընդգծեց Հակոբյանը:

Դիտարկմանը, որ կա ակնհայտ հակադրություն ԲԴԽ-ի և Դատավորների միության միջև, փաստաբան Լուսինե Հակոբյանն ասաց. «Ես կարծում եմ՝ այստեղ պետք չի հակասություն փնտրել: Դատավորների միություն կառույցն ընդհանրապես այդ դաշտում չպետք է գործունեությունը ծավալի: Ինչպե՞ս եք պատկերացնում դատավորներով համալրված քաղհասարակություն. Այդպիսի ֆենոմեն ընդհանրապես չի կարող գոյություն ունենալ: Ի՞նչ է նշանակում դատավորների միություն ՀԿ»:

Նա նկատեց, որ Դատավորների միության անունից՝ տարածված հայտարարությունը հմախմբված հայտարարություն չի կարելի համարել. «Քանի՞ դատավոր է ստորագրել այդ հայտարարության տակ: Իմ տեղեկություններով նույնիսկ դատավորների մեծամասնությունը չկա: Կամ նույնիսկ մեծամասնություն լինի, այսինքն իրենք ի՞նչ են ասում, որ դատավորները պետք է օրենքի նկատմամբ գերակայություն ունենա՞ն: Այսինքն իրենք ինչ որոշում ունենան կայացնեն ու որևէ մեկը հարց չտա՞ էդ որոշումների հետ կապված: Դա են ասում, ըստ էության: Ո՞նց կարող է այդպես լինել: Բա ինչի՞ մասին են իշխանությունների տարանջատման, փոխզսպումների ու հակակշիռների սկզբունքները»:

Հարցին, թե արդյոք դատավորներին պատասխանատվության կանչելու քայլերը դատական համակարգին որոշակի առողջացման կտանեն, փաստաբանը պատասխանեց. «Իհարկե, եթե պատասխանատվություն չհետևի ապօրինի դատական ակտերի համար, ապա ինչպե՞ս է համակարգը առողջանալու, կշարունակվեն կամայականությունները և որևէ առողջացման մասին այստեղ խոսք լինել չի կարող»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում