Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Փարիզի և Բրյուսելի հայ-ադրբեջանական դիվիդենտը Կրեմլում հանդիպումից առաջ

Ֆրանսիայի հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԽ նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանը ութ հայ ռազմագերիների վերադարձրեց Հայաստան: Նրանք արդեն հայրենիքում են: Նրանց մի մասը դեռևս 44-օրյա պատերազմից Ադրբեջանում պահվող  գերիներ են, իսկ մի մասն էլ նոյեմբերի 16-ի իրադարձությունների հետևանքով գերության մեջ հայտնված զինծառայողներ:

Անկասկած, մեր ութ հայրենակիցների վերադարձը ուրախալի և ոգևորիչ իրադարձություն է, որ տեղի է ունենում այս անգամ Ֆրանսիայի ու ԵԽ դիվանագիտական աշխատանքի շնորհիվ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը այդ կապակցությամբ արված սոցցանցային գրառումով շնորհակալություն է հայտնել իր երկրի դիվանագետներին լավ աշխատանքի համար: Եվրոպայի Խորհրդի նախագահ Միշելը իր գոհունակությունն է հայտնել դրական առաջընթաց քայլի կապակցությամբ: Գերիների վերադարձը հաջորդում է փետրվարի 4-ին Ֆրանսիայի նախագահի և ԵԽ նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած տեսաժողովին՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ: Դրա ընթացքում քննարկվել էին այն պայմանավորվածությունները, որ եղել էին դեկտեմբերի 14-15-ի բրյուսելյան հանդիպումներում: Նախագահ Մակրոնը նշել էր, որ դրանք կարևոր պայմանավորվածություններ են և կարևոր է դրանց հետևելը:

Մակրոնն ըստ ամենայնի ակնարկել էր, որ պայմանավորվածությունների հարցում կա արգելակում: Դա թերևս նկատելի էր նաև անզեն աչքով: Սակայն, այստեղ այդուհանդերձ առկա են հարցեր, թե հատկապես որտեղ և ինչ արգելակների մասին է խոսքը: Մտածել, թե խոսքը միայն ռազմագերիների վերադարձի հարցում արգելակումների մասին է, կլինի թերևս մոլորություն կամ միամտություն: Ըստ այդմ հարց է առաջանում, թե ութ ռազմագերիների վերադարձի առնչությամբ ինչ ակնկալիքներ ունի Բաքուն: Ադրբեջանական մեդիան հայտնում է, հղում անելով այդ երկրում ռազմագերիների և անհետ կորածների հարցերի կոմիտեին, որ գերիների վերադարձի դիմաց Երևանը պետք է տեղեկություն տրամադրի արցախյան առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների մասին, այն մասին, թե արդյո՞ք կան նրանց զանգվածային հուղարկավորման տեղեր: Իրապե՞ս այդօրինակ է «փոխանակումը», թե՞ այդուհանդերձ ադրբեջանական կողմն այդ մասին հայտնում է իր հանրությանը բացատրելու համար, որ ռազմագերիների վերադարձի քայլին գնացել են համարժեք քայլի դիմաց, իսկ գործնականում գուցե տեղի ունեցողը ունի նաև այլ շերտ կամ երանգներ: Մասնավորապես, Եվրամիությունն օրերս հայտարարեց, որ Ադրբեջանին կհատկացնի 2 միլիարդ եվրոյի  ներդրումային աջակցություն: Ինչպես արդեն նշել եմ, այդ հայտարարությունն արվել է հարևանության և ընդլայնման հարցերի հանձնակատարի Բաքու այցի ընթացքում, որտեղ նա մասնակցել է Հարավային գազային միջանցք ծրագրի նախարարական նիստին:

Եվրամիությունը Ռուսաստանի հետ ճգնաժամի ֆոնին Ադրբեջանը դիտարկում է էներգետիկ այլընտրանքներից մեկը և հավանաբար բոնուս խոստանում Բաքվին: Միաժամանակ սակայն, թերևս բացառելի չէ այն, որ այստեղ եվրոպական դիվանագիտությունը՝ Ֆրանսիայի ու ԵԽ ջանքով, գործել է որոշակիորեն լայն փաթեթով և Ալիևին այդպիսի աջակցության դիմաց առաջարկվել է նաև քայլ կատարել հայ-ադրբեջանական խնդրում, ինչը կգրանցվի այդ հարցում Ֆրանսիայի ու ԵՄ դիվանագիտական ակտիվում, առավել ևս Ֆրանսիայի նախագահի Մոսկվա կատարելիք այցից առաջ, որ տեղի է ունենում փետրվարի 7-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում