ԱՄՆ-ի հետ ստրատեգիական երկխոսության շրջանակներում նոր հանդիպումների գրաֆիկի մասին ըմբռնում չկա: Այդ մասին, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության սպառազինությունների նկատմամբ վերահսկողության եւ չտարածման հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Երմակովը:
«Ամերիկացիների հետ ռազմավարական կայունության շուրջ հետագա երկխոսությունը բավականին մեծ չափով կախված կլինի այն բանից, թե ինչպես կլուծվեն անվտանգության երաշխիքների հետ կապված հարցերը: Ներկայում ռազմավարական երկխոսության շրջանակներում նոր հանդիպումների գրաֆիկի մասին ըմբռնում ձեռք չի բերվել»,-արձանագրել Է դիվանագետը: