Tuesday, 03 10 2023
Իրանցիները շատ լավ հասկանում են՝ Հայաստանի թուլացումը վտանգավոր է Իրանի համար
08:45
Վաշինգտոնը հորդորում է Երևանին ու Բաքվին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
08:15
«ՆԱՏՕ-ն վերջին շրջանում փորձում է ազդեցիկ դառնալ Հարավային կովկասում». Վելայեթի
Ադրբեջանի մահաբեր շանտաժը Գրանադայից առաջ
Agos-ի անդրադարձը «Զանգեզուրի միջանցք»-ի թեմային
07:30
Հայ ժողովուրդը բարի է ու վեհ, ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն պետք է միջամտեն». Կապառոս
«Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ»․ Բայրամով
Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը
Քննարկվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության հեռանկարները
Ապօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Կիրակոսյան
Ահազանգից մոտ 20 րոպե առաջ երիտասարդը դանակահարվել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատման հասցեները հոկտեմբերի 3-ի համար
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին
Ուշադրությամբ կհետևեմ զարգացումներին․ Կարասինը՝ ՀՀ–ում ռուսական հեռուստաալիքների հնարավոր անջատման մասին հայտարարության մասին
Թուրքիայի տրանսպորտի նախարար-Զանգեզուր միջանցքը կլինի «Միջին միջանցքի» կարևոր երթուղիներից մեկը, որը կարող է տարածվել դեպի թուրքական աշխարհ և Պեկին
Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Լեռնային Ղարաբաղում մնացել է 50-1000 հայ. ՄԱԿ-ի առաքելություն
Ես անվտանգ հասել եմ Երևան․ ես տեսել եմ դժոխքը, տեսել` աշխարհի վերջը. Հունան Թադևոսյան
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Լիբանանը պատկերացնում է Հայաստանի առջև ծառացած խնդիրները․ նախարար
ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար
Հայաստանից է կախված. Երևանը կարող է Արևմուտքի և Իրանի միջև միջնորդ լինել
Հռոմի ստատուտը կանխարգելիչ էֆեկտ ունի, վավերացումը պատմական իրողություն է
«ՄԱԿ-ի առաքելության ժամանումն ուշացած էր»․ Արարատ Միրզոյան
Բնակարան վարձով տալու պատրվակով 5 hոգուց հափշտակություն է կատարել
«ԱՄՆ-ն պետք է զինի Հայաստանը», ճառերից անդին ուրիշ ոչինչ․ Երևանի քայլերն ու Վաշինգտոնի պատասխանները
Որպես պետություն կարճատես պետք է լինես, որ սերունդներին զրկես Հռոմի ստատուտի բարեբեր ազդեցությունից. ՍԴ փոխնախագահ
Ոչ թե Սահմանադրությունն էր պետք փոխել, այլ սահմանադրությունը մեկնաբանողներին. Վահե Գրիգորյան
Ինչու ՍԴ-ն 2023-ի քննությամբ 2004-ի որոշումից տրամագծորեն հակառակ եզրահանգման եկավ. Պարզաբանում է ՍԴ փոխնախագահը
Հռոմի ստատուտը սեղմող գործիք է, գնում հասնում է մինչև պետությունների երիկամներ. Վահե Գրիգորյան

Նոր մարտահրավեր Հայաստանի համար. ուկրաինական ճգնաժամի էֆեկտն Ադրբեջանի համար

Ադրբեջանում տեղի է ունեցել Հարավային գազային միջանցք ծրագրի Խորհրդակցական մարմնի շրջանակում անցկացված նախարարական նիստը: Դրան մասնակցել է ԱՄն պետքարտուղարության էներգետիկ անվտանգության հարցերի խորհրդականը, Եվրամիության էներգետիկ հարցերի և հարևանության քաղաքականության հանձնակատարները, այլ պաշտոնյաներ: Այդ նիստի ընթացքում խոսվել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար Ադրբեջանի կարևորության մասին, Հարավային գազային միջանցք ծրագրի նշանակության, դրանով ավելի շատ գազ տեղափոխելու հնարավորության, ինչպես նաև էներգետիկ գործակցության այլ հեռանկարների մասին:

Ի դեպ, այդ շրջանակում նաև հայտարարվել է, որ Եվրամիությունը Ադրբեջանին կհատկացնի 2 միլիարդ եվրոյի ֆինանսական ներդրումային փաթեթ: Իհարկե սա Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրով նախատեսված աջակցությունը չէ, համենայնդեպս կարծես թե խոսքն այդ մասին չէ, սակայն, փաստացի ստացվում է, որ այդ իմաստով Եվրամիությունը «հավասարեցնում» կամ «մերձեցնում» է Կովկասի երկրների համար ֆինանսական հատկացումների մտադրությունները կամ ծրագրերը: Ինչպես հայտնի է, նախորդ տարի ամռանը Եվրոպայի Խորհրդի նախագահի կովկասյան ռեգիոնալ այցի ընթացքում հայտնի դարձավ, որ Վրաստանն ԱԳ ծրագրի շրջանակում կստանա մոտ 3 միլիարդ եվրոյի աջակցություն, Հայաստանը՝ մոտ 1,6 միլիարդ եվրոյի աջակցություն, իսկ Ադրբեջանը՝ 160 միլիոն եվրոյի: Ալիևը անգամ դժգոհեց «անհավասար» վերաբերմունքի համար: Ավելի ուշ, Եվրամիությունը հայտնեց Հայաստանին ու Վրաստանին լրացուցիչ վարկային մեկական միլիարդ եվրոյի օժանդակության պատրաստակամության մասին: Այդպիսով, Երևանի համար փաթեթը կազմելու է մոտ 2,6  միլիարդ եվրո, իսկ Վրաստանի համար՝ մոտ 4 միլիարդ եվրո: Իհարկե դեռ հստակ չէ, թե ինչ ժամանակացույցով է մեկնարկելու այդ հատկացումների հնգամյա գործընթացը:

Մինչ այդ, փաստորեն Բաքվում էներգետիկ հարցերի նախարարական նիստի ընթացքում հայտնի է դառնում, որ Բաքուն կստանա 2 միլիարդ եվրոյի ններդրումային օժանդակության հնարավորություն: Կասկած չկա, որ այդ փողը կգնա հենց էներգետիկ ծրագրերի: Այստեղ իհարկե ուշադրության առանցքային հանգամանքը այն է, որ ակնառու է դառնում Ադրբեջանի կարևորության աճը ուկրաինական ճգնաժամի ֆոնին: Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը հանգեցրել է Եվրոպայի համար բազմաթիվ ռիսկերի, այդ թվում էներգետիկ անվտանգության: Ավելին, դրանք արդեն իսկ գազի գինը Եվրոպայում հասցրել են գրեթե «աստղաբաշխական» աստիճանի: Իրավիճակը կարող է սրվել, եթե սրվի դիմակայությունն Ուկրաինայի շուրջ: Եվրոպան ինտենսիվորեն պատրաստվում է էներգետիկ այլընտրանքի աղբյուրների որոնմանը: Այդ գործընթացը բերել է իրավիճակի, երբ Ադրբեջանը դառնում է ԵՄ համար այդ այլընտրանքի կարևոր ուղղություններից մեկը, ինչի մասին եվրապաշտոնյաներն ու անգամ ԱՄՆ պաշտոնյաները խոսում են բաց կերպով: Այդ հանգամանքը անշուշտ մարտահրավեր է Հայաստանի համար, հաշվի առնելով այն բարդ ռեգիոնալ իրադրությունն ու հայ-ադրբեջանական խնդիրների հանգույցը, որ առկա է Հայաստանի և Արցախի շուրջ: Ընդ որում, այստեղ կա ռիսկի նվազագույնը երկու շերտ: Մեկն ինքնին այն, որ Ադրբեջանը կարող է փորձել կապիտալիզացնել իր կարևորությունը նաև այդ հարցերում և պարզ չէ, թե  ինչ արձագանքի կարող է արժանանալ Արևմուտքում, իսկ մյուսը ՌԴ հետ հարաբերության հանգամանքն է:

Ադրբեջանը փաստորեն հայտնվում է ՌԴ հանդեպ մրցակցային իրավիճակում: Սա կարող է բերել նրան, որ Մոսկվան կարող է փորձել կամ սիրաշահել, կամ պատժել Ադրբեջանին: Կամ՝ պատժել, իսկ հետո պայմանավորվել: Իսկ այդ «մեխանիկան», ինչպես ցավալիորեն հայտնի է, գործում է հայ ժողովրդի «մաշկի վրա»: Ըստ այդմ, առկա իրավիճակը Հայաստանից պահանջում է զգոնություն ու սառնասրտություն, ավելորդ պաթետիկայից և պատմա-քաղաքական պատրանքներից զերծ մնալու խոհեմություն, թե Արևմուտք-Ադրբեջան, թե Ռուսաստան-Ադրբեջան որևէ հարաբերության «մանրադրամ» չդառնալու համար: Իսկ սովորաբար, այդպիսին դարձնելու ճանապարհին Հայաստանն ու Արցախը «սնուցվում» են պատրանքային սպասումներով, լինի այդ սպասումը Արևմուտքի, թե Ռուսաստանի հանդեպ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում