Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Միայն մի դեպքում կարող է Երասխ-Նախիջևան-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը կարևոր լինել մեզ համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը

-Տիկին Բեգիջանյան, Իրանի նկատմամբ ամերիկյան 1581 պատժամիջոցներից միայն մեկն է չեղարկվում: Արդյոք սա կարելի՞ է առաջընթաց գնահատել:

-Ամերիկյան հայտարարել է, որ ինքը դա որպես բարի կամքի դրսևորում է արել, ոչ թե  պայմանավորվածությունների շրջանակում: Պարզապես բանակցություններին ընդառաջ ԱՄՆ-ն քայլ է արել: Իսկ Իրանն էլ զգուշավոր և, կարելի է ասել, ինչ-որ առումով սառն է դա ընդունել, դրանով ցույց տալով, որ դա շատ քիչ է:  Այս շաբաթ սկսվելու է Իրանի հետ բանակցությունների 8-րդ փուլը, և ԱՄՆ-ն հայտարարել է, որ իր այս քայլը բարի կամքի դրսևորում է, որպեսզի բանակցությունները լավ ավարտ ունենան: Ամերիկյան կողմը հայտարարել է, որ բոլոր կողմերը պետք է փոխզիջման, փոխհամագործակցության ոգով մասնակցեն բանակցություններին: Այդ պատժամիջոցը, որ վերացրել են, վերաբերում է Իրանի ոչ ռազմական միջուկային ոլորտի գործունեությանը: Այն կիրառել էր նախագահ Թրամփը 2020-ին: Այսինքն՝ սա նույնիսկ բանակցությունների համաձայնագրի շրջանակների սահմանափակում չէ:

-Ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման ուղղված քայլերը, որքանո՞վ է հավանական, որ դրանք հաջողություն կունենան:

-Քանի որ բոլոր դեպքերում բոլոր կողմերը խիստ շահագրգիռ են, որովհետև ձախողման դեպքում անկանխատեսելի զարգացումներ կարող են լինել: Անգամ հնչում են հայտարարություններ, որ բանակցությունների ձախողման դեպքում կմտնեն ու կոչնչացնեն իրանական այդ օբյեկտները:  Այսինքն նոր, ավելի բարդ իրավիճակ է ստեղծվելու տարածաշրջանում: Դրա համար ես կարծում եմ՝ փոխզիջումների կգնան: Մինչև հիմա Իրանն ԱՄՆ-ի հետ միջնորդավորված է բանակցում, ԵՄ-ի ներկայացուցչի միջոցով: Այս առնչությամբ, Իրանը հայտարարել է, որ եթե լավ համաձայնության հասնելու համար դա անհրաժեշտ լինի, իրենք ուղիղ կբանակցեն նաև ԱՄՆ-ի հետ:

-Երասխ-Նախիջևան-Մեղրի-Հորադիզ երկաթգծի հետ կապված արդեն կոնկրետ հայտարարություններ են արվում տարբեր կողմերից: Կարծիք կա, որ տնտեսական առումով սա առաջին հերթին օգուտ կբերի Հայաստանին և Իրանին: Համամի՞տ եք։

-Ես այդ կարծիքին չեմ: Փոխանակ երկաթգծի հարցը քննարկելու, պետք է Իրան-Հայաստան ճանապարհի հարցն առաջ բերեն: Իրանի համար այդ երկաթգիծն առանձնապես կարևոր չէ: Ես այդ երկաթիծը չեմ կարևորում: Միայն ծայրահեղ դեպքում, եթե Հայաստանին պարտադրելու են Սյունիքով միջանցք տրամադրել և այս երկաթգիծը կարող է փակել այդ հարցը, միայն այդ առումով է դա կարևոր: Մնացած ոչ մի առումով այդ երկաթգիծը կարևոր չէ, իրեն չի արդարացնելու, հատկապես հաշվի առնելով Հայաստանի տնտեսական կարողությունները: Հաշվի առնելով, որ Իրանից Հայաստան մտնող ապրանքների ծավալն այդքան մեծ չի, այդ բոլորը բեռնատարներով բերում են և երկաթգծի անհրաժեշտությունը չկա:

-Այսինքն՝ Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացման տեսանկյունից երկաթգիծը էական ոչինչ չի՞ տալու:

-Իհարկե, չի տալու: Գուցե ադրբեջանական ու թուրքական կողմերի համար սա ձեռնտու է, որովհետև նրանք փափուկ ձևով Հայաստանը գրավելու և վերջնական ոչնչացնելու նպատակ են հետապնդում: Եթե դուք եղել եք Վրաստանում, Բաթումիում, կտեսնեք, որ թուրքերն ու ադրբեջանցիները գրավել են այդ երկիրը, և սա այն դեպքում, երբ վրացիների հետ նրանք բարիդրացիական հարաբերություններ են ունեցել, իսկ մեզ հետ՝ թշնամական: Հիմա պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում, նշանակում է մեր տնտեսությունը ոչնչացնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում