Դոնբասում շփման գիծի մոտ են տեղափոխել ուկրաինացի ազգայնականների եւ լեհ վարձականների: Այդ մասին, հայտարարել Է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը:
«Ուկրաինական հրամանատարությունը ոչ թե պարզապես ուժեղացնում Է իր խմբավորումը ԴԺՀ-ի մերձակայքում, այլեւ գրոհային խմբեր Է կազմավորում գաղափարական ուղղվածությամբ ազգայնականներից»,-փետրվարի 7-ին լրագրողներին ասել Է Բասուրինը:
Նա հավելել Է, որ հետախուզությամբ տեղեկություններ են ստացվել «Ուկրաինայի զինված ուժերի այսպես կոչված Միավորված ուժերի գործողության անցկացման գոտի լեհ վարձականների ժամանման մասին»:
ԴԺՀ-ի հրամանատարության կարծիքով՝ լեհ վարձականների խնդիրը կարող Է լինել ուկրաինացի ուժայինների հետ համատեղ «կետային դիվերսիոն-ահաբեկչական գործողությունների անցկացումը, որոնք ուղղված կլինեն կենսապահովման, սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտները շարքից հանելուն եւ տեղի բնակչությանն ահաբեկելուն», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: